Աշխատավայրում բռնության և ոտնձգության կանխարգելմանն ու վերացմանն ուղղված սեմինար

 Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 21-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ Աշխատավայրում բռնության և ոտնձգության կանխարգելմանն ու վերացմանն ուղղված սեմինար, որին ներկա էին ՀԱՄԿ-ի աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովի անդամները և այլ հյուրեր:

 Աշխատաժողովը վարում էր ԱՄԿ խորհրդատու Հելենա Պերեսը, ով մասնակիցների հետ կիսվեց ԱՄԿ 190 կոնվենցիայի արդիականությամբ, Բռնության և ոտնձգության դեմ արդյունավետ համակարգի ներդրմանն ուղղված հավանական քայլերի կիրառման մեթոդաբանությամբ:

 Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, ով իր խոսքում նշեց ԱՄԿ 190 կովենցիայի վավերացման կարևորությունը՝ ի նպաստ հայաստանյան աշխատաշուկայում առավել արժանապատիվ աշխատանքային միջավայրի կայացման:

ԲՌՆՈՒԹՅԱՆ և ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄԿ ԹԻՎ 190 ԿՈՆՎԵՆՑԻԱ - ԿԱՆԽԵՆՔ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ և ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ