«Աշխատատեղի մշտադիտարկում» թեմայով սեմինար-ուսուցման դասընթաց

2023 թվականի հոկտեմբերի 14-15-ին Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային  համալիրում «Սոլիդարիթի Սենթր»  կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակներում, Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի կողմից կազմակերպվեց այդ ոլորտի արհմիությունների ակտիվի համար «Աշխատատեղի մշտադիտարկում» թեմայով սեմինար-ուսուցման դասընթաց:  Սեմինարը վարեցին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի  աշխատանքային և  սոցիալական  իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ մասնագետ Ստեփան Շահումյանը: Սեմինարի ընթացքում մասնակիցների կողմից արհմիությունների համար  մշակվեցին աշխատատեղի մշտադիտարկում անցակացնելու համար քարտեր:
Սեմինարի ավարտին ՃՀՄ նախագահ Սրապիոն Առաքելյանը, մասնակիցների անունից շնորհակալություն հայտնելով «Սոլիդարիթի Սենթր» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը և ՀԱՄԿ-ին, նրանց ղեկավարությանը, հույս հայտնեց, որ սեմինարի մասնակիցներն իրենց ստացած գիտելիքներն ի նպաստ կդնեն կազմակերպություններում արհմիության հեղինակության բարձրացմանն ու նորերի անդամակցության շարժառիթների ստեղծմանն ու զարգացմանը:
Մասնակիցները մեկնեցին բարձր տրամադրությամբ՝ հետագայում նորից հանդիպելու ակնկալիքով:
ՃՀՄ նախագահ՝ Սրապիոն Առաքելյան

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ