Աշխատանքային հանդիպում

 Տեղի ունեցավ «Վերածնունդ» արհեստակցական կազմակերպության անդամների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովման, աշխատանքային ներուժի զարգացման վարչության ծրագրերի համակարգման բաժնի աշխատակիցների հետ երկրորդ հանդիպումը, որը կազմակերպվել էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից։
 Հանդիպման ընթացքում «Վերածնունդ» արհեստակցական կազմակերպության անդամներին ծանոթացրել են զբաղվածության ապահովման գործող ծրագրերին և մշակել քայլեր ուղղված Արցախի Հանրապետությանից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց զբաղվածության կարիքների գնահատմանը։ Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։
 Հանդիպմանը ներկա էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդրացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության ծրագրերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետներ Անահիտ Կարապետյանը և Անուշ Հովհաննիսյանը, ՀԱՄԿ-ի Աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովի նախագահ Լիանա Ամիրաղյանը:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ