Աշխատանքային այց Ժնև

 ՀԱՄԿ-ի նախագահ՝ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ՝ Տիրուհի Նազարեթյանը 2023 թվականի մարտի 6-ից 10-ը աշխատանքային այցով գտնվում էին Ժնևում Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատողների հարցերով բյուրոյի տնօրենի հրավերով։
 Այցի ընթացքում կայացան հանդիպումներ աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա Հելենա Անդրեի, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների աշխատողների հարցերով գրասենյակի ղեկավար Սերգեյուս Գլովացկասի, ինպես նաև ԱՄԿ ոլորտային քաղաքականության պատասխանատուների հետ։ Քննարկվեցին ՀԱՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, համագործակցության հեռանկարները։ Էլեն Մանասերյանը ներկայացրեց Հայաստանի արհմիությունների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և հրավիրեց Մարիա Հելենա Անդրեին այցելել Հայաստան։ 
 Պայմանավորվածություն ձեռք բերվեց  2023թ․ ապրիլին փոխադարձ այց կազմակերպելու վերաբերյալ։

Վերջին նորություններ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը

2026 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդե…
17/11/2026

Արհմիությունների մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության զարգացման քննարկմանը․ առանցքային է արժանապատիվ աշխատանքով ապահովված տնտեսական առաջընթացը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը մասնակցել է Եվրոպական տնտեսական և ս…
17/11/2026

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ