Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հաստատումը, որ գործադուլի իրավունքը պաշտպանված է ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայով

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը, որով հաստատվում է, որ գործադուլի իրավունքը պաշտպանված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» թիվ 87 կոնվենցիայով:
Արդարադատության միջազգային դատարանին վերապահվել է կանոնադրական կարևոր դեր ԱՄԿ-ի ինստիտուցիոնալ կառավարման գործում, և դատարանն արդյունավետորեն կատարել է այդ դերը՝ անգնահատելի ներդրում ունենալով ԱՄԿ-ի և առհասարակ բազմակողմանիության գործում։
Դատարանի կարծիքը վերահաստատում է աշխատանքային հարաբերությունների ոլորտում միջազգային իրավական պրակտիկայի երկարատև հետևողականությունը և վերականգնում է իրավական որոշակիությունն ու վստահությունն աշխատանքի միջազգային չափանիշների համակարգի նկատմամբ:
Գործադուլի իրավունքը միավորման ազատության կարևոր բաղադրիչն է և այն հիմնական միջոցը, որով աշխատողները պաշտպանում են իրենց շահերը, ապահովում են արժանապատիվ աշխատանք և նպաստում ժողովրդավարական հասարակություններին:
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ընդգծում է, որ այսօրվա կարծիքը կարևոր է ոչ միայն աշխատողների և արհմիությունների, այլև կառավարությունների և պատասխանատու գործատուների համար: Աշխատանքային իրավունքի միջազգային և ԱՄԿ չափանիշների վերահսկման համակարգի այսքան կարևոր հարցի վերաբերյալ իրավական հստակությունն ու կանխատեսելիությունն անփոխարինելի են կայուն արդյունաբերական հարաբերությունների և արդյունավետ սոցիալական երկխոսության համար։
Այսպիսով, խորհրդատվական կարծիքն ԱՄԿ-ի և նրա ղեկավար կառույցների հաղթանակն է:
Այս որոշման իրագործման հետագա քայլերը պետք է իրականացնի ԱՄԿ-ն։ Բոլոր անդամները պետք է ներգրավվեն այս գործընթացում կառուցողական ոգով և բարեխղճությամբ՝ նպատակ ունենալով ապահովել, որ ԱՄԿ-ի վերահսկողական համակարգը լիարժեք վերականգնի իր գործունեությունը և շարունակի ուղղորդել կառավարություններին թիվ 87 Կոնվենցիայի կիրառման հարցում, այդ թվում՝ գործադուլի իրավունքի մասով՝ միաժամանակ շարունակելով օգտվել ԱՄԿ-ի եզակի փորձագիտական կարողություններից և եռակողմ կառուցվածքից։ 
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյուկ Թրայանգլն ասել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում միջազգային դատարանին այս խորհրդատվական կարծիքի համար։ Դատարանը հաստատել է, որ միջազգային իրավունքն աջակցում է այն երկարամյա մեկնաբանությանը, որը տասնամյաներ շարունակ կիսվել է ոչ միայն արհմիությունների, այլ նաև ԱՄԿ համակարգի լայն շրջանակների կողմից։ Սա կարևոր է իրավական որոշակիության, սոցիալական արդարության և աշխատանքի միջազգային չափանիշների համակարգի նկատմամբ վստահության համար»։
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան կոչ է անում Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր կողմերին առաջ շարժվել կառուցողական համագործակցության ոգով և վերահաստատված հանձնառությամբ՝ միավորման ազատության, կոլեկտիվ բանակցությունների և սոցիալական երկխոսության նկատմամբ։

Աղբյուր՝ ITUC

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ