Արհմիության ճյուղային հանրապետական միության, 2024թ. 1-ին կիսամյակի, կատարած աշխատանքների ամփոփում

2024թ. փետրվարի 12-ին  տեղի ունեցավ   հանրապետական  միության նախագահության հերթական նիստը՝  ամփոփվեց   անդամ կազմակերպու-թյուններից ստացված  վիճակագրական տվյալները: Լսեցինք  2023թ. բյուջեի հաշվետվությունը.  հաստատեցինք  2024թ.  բյուջեն:
Միության նախագահի տեղակալի  ջանքերի շնորհիվ կարողացանք ընդլայնել միության կազմակերպությունների ցանկը, հետևաբար նաև անդամների թվաքանակը:  Լսեցինք   Արհմիության ճյուղային հանրապետական միությանը  դիմած    կազմակերպությունների  հարցը. բոլոր  կազմակերպու-թյունները, միաձայն, ընդգրկվեցին  Արհմիության ճյուղային  հանրապետական միության կազմում:
Արցախից  բռնի տեղահանված, ճյուղի կազմակերպություններում աշխա-տող, մեր հայրենակիցներին, որպես օգնություն,  հատկացվեցին պարենային ապրանքներ, անկողնային պարագաներ: Այդ նպատակով,   ՀԱՄԿ –ի  կողմից  տրամադրվեց  700.000   / յոթ հարյուր հազար/  դրամ:
 Մարտ ամսին, մեկ տարվա ընդմիջումից հետո, իր անդամակցությունը վերականգնեց «Վեոլիա-ջուր»  ՓԲԸ արհեստակցական կազմակերպությունը. նորընտիր նախագահ Գալուստ Զաքարյանը ներկայացրեց    անդամակցելու մասին  Արհկոմի որոշումը:
Ապրիլի 6-ին   տեղի ունեցավ   ՃՀՄ նախագահության և վերստուգիչ  հանձնաժողովի  ընդլայնված  նիստը:   Նիստից հետո, Մարտի  8-ի՝  Կանանց  Միջազգային  օրվա և  Ապրիլի  7-ի՝  «Մայրության  և գեղեցկության» տոների կապակցությամբ  կազմակերպվեց՝  տոնական միջոցառում  -  հյուրասիրություն:  
ՃՀՄ   տարբեր  կազմակերպություններից,  թվով  35 կանանց  հանձնվեցին  նվերներ:
Մարտի  7-ից 10-ը, ՀԱՄԿ –ի  կողմից  կազմակերպվող  «Արհմիութենական սպորտ 24» արհմիութենական - սպորտային  միջոցառմանը, 5 սպորտաձևերում  ունեցանք   9  մասնակիցներ:
Ապրիլի 13 – 14-ը  և    27-28-ը,   երկու էտապով,  ՀԱՄԿ –ի  երեք  Ճյուղային  միությունների հետ   համատեղ,  Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում», անց-կացվեց սեմինար՝ «Աշխատանքային պայմանները և խտրականության  հաղթահարումը  աշխատավայրում»   թեմայով:

Ապրիլի  20-ից 21-ը,   «Սոլիդարիթի սենթր»  հայաստանյան մասնաճյուղի ծրագրով,      «Արհմիության  անդամակցության  բարձրացման   շարժառիթները» թեմայով, կազմակերպվեց արտագնա սեմինար՝  «Վեոլիա ջուր» ՓԲ Ընկերության   թվով 15  արհմիութենականների  համար:
 Ծաղկաձորում՝ «ԱՄԿ 190 կոնվենցիայի»   քննարկմանը  մասնակցեց   ՃՀՄ նախագահի տեղակալը՝  հասարակական  կարգով:
 Մայիսին, ՃՀՄ երկու անդամներ,  մասնակցեցին  ՀԱՄԿ –ի  կողմից կազմակերպվող «Արհմիութենական ամառային դպրոցին»:
Հուսով ենք, որ 2024թ. 2-րդ կիսամյակը կլինի նույնչափ  ակտիվ  և արդյունավետ
 

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ