«Արհմիության անդամակցության և արհմիութենական աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով սեմինար

Հայաստանի, առևտրի, հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխաատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը սեպտեմբերի 12-ից 14-ը քաղաք Ծաղկաձորում կազմակերպեց սեմինար անդամ կազմակերպությունների համար՝ «Արհմիության անդամակցության և արհմիութենական աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով։
Մասնակիցներին ողջունեց և սեմինարի կանոնների մասին տեղեկացրեց Միության նախագան Շմավոն Մկրտչյանը։ Սեմինարի թրեյներ Լիանա Ամիրաղյանը ներկայացրեց արհիմության գործառույթների, նպատակների, խնդիրների և արհիմության անդամակցության շարժառիթների մասին։
Մասնակիցները տեղեկացան նաև կոլեկտիվ պայմանագրի, կոլեկտիվ բանակցությունների, ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին, որը հմտորեն մատուցեց ՀԱՄԿ-ի իրավաբան Աննա Բարիկյանը և պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին։
ՀԱՄԿ-ի կառուցվածքի և արհմիութենական շարժման առանձնահատկությունների մասին խոսեց ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը։
Իր խոսքում Միության նախագահ Շմավոն Մկրտչյանը ընդգծեց արհմիության առաջնորդին բնորոշ հատկանիշները՝ հատկապես կոլեկտիվում հեղինակություն վայելելն ու արհեստավարժ լինելը։ Նա հատկապես կարևորեց արհեստակցական կազմակերպությունների տեղն ու դերը, որպես Հայաստանում արհիմութենական շարժման զարգացման սկզբնաղբյուր և առաջնային օղակ։
Սեմինարի ողջ ընթացքը հագեցած էր ինտերակտիվ խմբային քննարկումներով և դերախաղերով, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ակտիվ լինել քննարկումների և որոշումների կայացման ընթացքում։
Քննարկումների արդյունքում սեմինարի մասնակիցները եկան այն համոզման, որ արհիմության անդամակցության և արհմիութենական աշխատանքի արդյունավետության բարձրացման խոչընդոտ են հանդիսանում որոշ գործատուներ և ոլորտում արհմիության արհեստավարժ առաջնորդների պակասը։
Արդյունքում մասնակիցներն առաջարկեցին ակտիվացնել իրազեկման և արհիութենական կադրերի պատրաստման աշխատանքները։

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ