Արհմիութենական ջատագովության սեմինար

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Սոլիդարիթի Սենթր կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության  հետ  համագործակցության շրջանակներում 2023թ. նոյեմբերի 17-19-ը իրականացրեց  "Ադվոկացիայի (ջատագովություն) հմտություններ" թեմայով սեմինար ՀԱՄԿ-ի անդամ ճյուղաին հանրապետական միությունների  երիտասարդ արհմիութենականների համար։

Մասնակիցներին տրվեց համապարփակ գիտելիքներ հետևյալ առանցքային թեմաներից.

· Ի՞նչ է ջատագովությունը,

· Ջատագովության պլանավորման շրջափուլը,

· Մասնակցային պլանավորման առանձնահատկությունները,

· Ջատագովության նպատակների սահմանում:

ՀԱՄԿ-ի նախագահ Է.Մանասերյանն անրադարձավ աշխատանքային վեճերով և հատկապես արհմիությունների իրավունքների խախտումներով դատական գործերին, հիմնականում պատկան մարմինների կողմից իրազեկվածության պակասին, վերջինների համար արդեն իսկ ներդրված և ուսուցման մոդելների ընդլայնմանը:

Մասնակիցները լիահույս էին, որ ծրագրի վերջում իրենց կողմից ներկայացվելիք ջատագովության պլանավորումը և իրականացում կնպաստի Հայաստանում արհմիությունների հետագա աշխատանքին:

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ