«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Հունիսի 20-22-ը Ծաղկաձորում ՀԱՄԿ-ի և Solidarity Center-ի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով տեղի ունեցավ կլոր սեղան ՀԱՄԿ-ի և արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների մասնակցությամբ։

ՀԱՄԿ-ի կազմակերաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը ներկայացրեց «Արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական դաշտը և միջազգային փորձը» ուսումնասիրությունը։ Այն ներառում էր համապարփակ հետազոտություն աշխարհում առկա արհմիութենական փորձի մասին, մասնավորապես՝ սկանդինավյան երկրների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի, ինչպես նաև մերձբալթյան երկրների՝ Լատվիայի և Լիտվայի արհմիություններին վերաբերող օրենսդրական դաշտի առանձնահատկություններն ու արհմիությունների գործունեության լավագույն պրակտիկան։ 

ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի իրավախորհրդատու Աննա Բարիկյանը ներկայացրեց նաև Ֆրանսիայի փորձը՝ առանձնացնելով առավելապես հայաստանյան իրականության համատեքստում ուշադրության արժանի կետերը։ 

Հետազոտության ներկայացումից հետո ներկաները փոխանակվեցին կարծիքներով կարևոր հարցերի շուրջ, հարց-պատասխանի միջոցով վեր հանեցին արհմիությունների գործունեությանը վերաբերող հիմնաքարային խնդիրներ, ինչպես նաև քննարկեցին միջազգային փորձի՝ Հայաստանի համար կիրառելի դրույթների առանձնահատկությունները։

Առարկայական քննարկումը և ուսումնասիրության ներկայացումն ուղղված էին Հայաստանում արհմիությունների դերի և կարևորության բարձրացմանը, ինչպես նաև գործունեության արդյունավետության խթանմանը։

Վերջին նորություններ

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ