Արհեստական բանականություն․ ինչպիսի՞ն են հետևանքները արհմիությունների համար

 Արհեստական բանականությունը արագորեն փոխում է աշխատանքի աշխարհը՝ ստեղծելով ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ աշխատողների և արհմիությունների համար։ Արհեստական բանականության ներդրումը կարող է էապես փոխել աշխատանքի բնույթն ու կազմակերպումը, որոշ դեպքերում հանգեցնել աշխատատեղերի կրճատման, ինչպես նաև պահանջել նոր հմտություններ։
Արհմիությունները պետք է ակտիվորեն ներգրավվեն արհեստական բանականության ներդրման գործընթացում՝ ապահովելով աշխատողների մասնակցությունը որոշումների կայացմանը, պաշտպանելով նրանց իրավունքները և նպաստելով սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների զարգացմանը։ Սոցիալական երկխոսությունը կարևոր գործիք է՝ արհեստական բանականության կիրառման հետ կապված ռիսկերը նվազեցնելու, աշխատանքի պայմանները բարելավելու, ինչպես նաև արդար անցում ապահովելու համար։ 
 Այս թեմայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի  կողմից մշակված «Արհեստական բանականություն․ ինչպիսի՞ն են հետևանքները արհմիությունների համար» ձեռնարկում՝ անցնելով հետևյալ հղմամբ.
անգլերեն՝
https://ituc-csi.org/Artificial-Intelligence-What-are-the-implications-for-trade-unions
ռուսերեն՝
https://perc.ituc-csi.org/IMG/pdf/rus__ai_trade_unions_2025_v2.pdf
 

Վերջին նորություններ

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ