Առաջինի լրատվական ալիքն անդրադարձ է կատարել Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի կողմից կազմված «Իրավունքների համաշխարհային ինդեքս 2025» զեկույցին

Իրավունքների համաշխարհային ինդեքսն աշխատողների իրավունքների խախտման միակ համապարփակ և տարեկան հրապարակվող գլոբալ զեկույցն է, որը կազմվում է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի (ITUC) կողմից։ 2025 թվականի զեկույցը վկայում է, որ աշխարհի տարբեր երկրներում աշխատողների և արհմիությունների իրավունքների խախտումները խորանում են՝ ստեղծելով գլոբալ ճգնաժամ։
Այս տարի զեկույցում ուսումնասիրվել է 151 երկիր, և դրանցից միայն 7-ն են արժանացել լավագույն՝ 1 գնահատականին։ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի կարծիքով այս ցուցանիշը մտահոգիչ է և կապ ունի աշխարհում ավտորիտար կառավարությունների աճի հետ։ Զեկույցում առանձնացվել է նաև աշխատողների իրավունքների խախտումների առումով ամենավատ 10 երկրների ցանկը, որտեղ ներառվել են Բելառուսը և Թուրքիան։
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյուկ Թրայանգլն իր խոսքում ընդգծել է, որ գլոբալ մակարդակով տեսանելի է աշխատողների իրավունքների շարունակական վատթարացումը։ Նա նշում է, որ սա հարձակում է ինչպես ժողովրդավարության, այնպես էլ աշխատողների իրավունքների վրա, ինչը հատկապես բնորոշ է ավտորիտար կառավարությունների աճին։
Հայաստանի Հանրապետությունն այս տարի արժանացել է 3 գնահատականի, ինչը նշանակում է, որ թե՛ օրենսդրության, և թե՛ գործնական հարթակներում առկա են թերություններ։ Զեկույցում հատկապես ընդգծվել է գործադուլի իրավունքի իրացման սահմանափակումը։
Զեկույցին անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, իսկ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և անդրադարձել է Հայաստանում գործադուլի իրավունքի իրացման դժվար ընթացակարգին։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ