ԱՊՐԻԼԻ 28-Ը՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

 Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի  ապրիլի 28-ը նշվում է որպես աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օր, որի նպատակն է նպաստել աշխատավայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը:
 Աշխատանքի անվտանգության և առողջության 2025թ. համաշխարհային օրվա թեման է՝ «Առողջության և անվտանգության հեղափոխում․ արհեստական բանականության և թվայնացման դերը աշխատավայրում»:
Արհեստական բանականությունը և թվայնացումը դարձել են աշխատատեղերի մաս՝ արագորեն փոխելով աշխատանքային միջավայրը, գործընթացները և աշխատաշուկայի պահանջները։ Այս տեխնոլոգիաները ստեղծում են  այնպիսի նոր հնարավորություններ, որոնք կարող են բարելավել աշխատանքային պայմանները և նվազեցնել ռիսկերը: 
 Սակայն, մենք միաժամանակ պետք է գիտակցենք, որ այս տեխնոլոգիաները իրենց մեջ պարունակում են նաև որոշակի մարտահրավերներ և ռիսկեր, որոնք կարող են վտանգի տակ դնել աշխատողների իրավունքները, առողջությունը և անվտանգությունը: Մինչդեռ, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանները յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքներից է։ 
 Հետևաբար, անկախ  աշխատանքի տեսակից` աշխատանքային պայմանները պետք է լինեն հնարավորինս անվտանգ և ռիսկերից զերծ:
 Հայաստանի Հանրապետությունում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել լիարժեք նորմատիվ-իրավական դաշտ, զարգացնել հսկողական  մեխանիզմները՝ ուղղված խախտումների կանխարգելմանը նախքան աշխատանքի վայրում դժբախտ պատահարների կամ վնասների առաջացումը։
 Միայն համապարփակ, համակարգված և գործնական մոտեցմամբ հնարավոր կլինի ստեղծել առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր։
 Այսօր մեր նպատակն է ընդգծել առողջ և անվտանգ աշխատանքի կարևորությունը և հիշեցնել, որ յուրաքանչյուր աշխատող արժանի է արժանապատիվ և անվտանգ աշխատանքային պայմանների։


        Հայաստանի արհմիությունների
          կոնֆեդերացիայի նախագահ                                         ԷԼԵՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

 

Վերջին նորություններ

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներ և ծնողներ, սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների, նպատակների ու երազանքների …
01/09/2026

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ