ԱՄՓՈՓՎԵՑ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 Հունիսի 28-ին ամփոփվեց ՀԱՄԿ-ի և Friedrich-Ebert-Stiftung հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ բացված ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ գործունեությունը։
12 մոդուլների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին տեսական և պրակտիկ գիտելիքներ առաջնորդության հմտությունների, քաղաքացիական հասարակության զարգացման, աշխատանքային իրավունքների և արհմիությունների վերաբերյալ։ 
Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը և ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին և բանախոսներին։ «Այս դպրոցը ևս մեկ քայլ էր ժամանակակից արհմիությունների դերի վերաիմաստավորման և արդիականացման ճանապարհին», - նշեց Էլեն Մանասերյանը։
Երկու ամիսները հագեցած էին արդյունավետ դասերով, Հայաստանում ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և իրավագիտակից քաղաքացի կերտելուն ուղղված կարևոր շեշտադրումներով ու բովանդակալից քննարկումներով։ «Այս տեսանկյունից դպրոցի առաքելությունը կայուն արժեքային համակարգի ստեղծմանը նպաստելն է՝ որպես ամուր քաղաքացիական հասարակության և պետության հիմք», - ընդգծեց Լիանա Բադալյանը։
Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին ավարտական սերտիֆիկատներով։

Վերջին նորություններ

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026

Մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է մետալուրգիական ոլորտի բոլոր աշխատողներին և վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մետալուրգիայի  …
17/07/2026

Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել են կարևոր հանդիպումներ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակութ…
15/06/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ