ԱՄԿ տարածաշրջանային արհմիութենական համաժողով

Երևանում 2024 թվականի հուլիսի 10-12-ը կայացավ «Արհմիությունների հզորացում Աշխատողներին կազմակերպելու կարողություն տնտեսության և զբաղվածության նոր ոլորտներում» թեմայով Աշխատանքի միջազգային կազմակերպության տարածաշրջանային եռօրյա աշխատաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի,  Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հանրապետությունների արհմիությունների ներկայացուցիչները։ 
Բացման խոսքով հանդես եկան ՀԱՄԿ֊ի նախագահ` Էլեն Մանասերյանը, ԱՍՀՆ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատավորների գործունեության հարցերով գրասենյակի ղեկավար` Սերգեյուս Գլովացկասը, Համաեվրոպական արհմիությունների կոնֆեդերացիայի գործադիր քարտուղար Անտոն Լեպպիկը, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատավորների գործունեության հարցերով ավագ մասնագետ` Գոչա Ալեքսանդրիան, ԱՄԿ ազգային համակարգող` Նունե Հովհաննիսյանը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին գիգ տնտեսության, թվայնացման զարգացման, ինչպես նաև ոչ ֆորմալ տնտեսության պայմաններում առկա մարտահրավերները,  արհմիությունների արձագանքը և հետագա անելիքները։
Մասնակիցներն, ըստ երկրների, ներկայացրեցին այն մարտահրավերները, որոնց բախվում են իրենց արհմիությունները և աշխատողները։
ԱՄԿ փորձագետները ներկայացրեցին եվրոպական հաջողված փորձը և ԱՄԿ կոնվենցիաների մասին տեղեկատվություն, հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունները։
Սերգեյուս Գլովացկասը խոսեց աշխատավորների շարժման ապագայի և մարտահրավերների մասին։
Հայասատանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի  ներկայացուցիչները ներկայացրեցին բռնի տեղահանված անձանց արհմիություններում անդամագրելու և ինտեգրելու փորձը։
Էլեն Մանասերյանը ներկայացրեց ոչ ֆորմալ տնտեսության խնդիրները, մարտահրավերները, վիճակագրությունը Հայաստանի Հանրապետությունում։
Ներկայացվեց նաև APR group հասարակական կազմակերպության կողմից արհմիությունների նախաձեռնությամբ իրականացրած Հայաստանում առաքիչների աշխատանքային պայմանների վերաբերյալ հետազոտությունը։
ԱՄԿ Արևլյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տեխնիկական պատասխանատու Մայքլ Վատտը հանդես եկավ «Երիտասարդ աշխատողների կազմակերպում,  խթանում որոշումների կայացման գործընթացում ներգրավում՝ մարտահրավեր և նորարարական ռազմավարություններ»  թեմայով ներկայացմամբ։ 
Հեռավար կապով աշխատաժողովին մասնակցեց նաև ԱՄԿ ոչ ֆորմալ տնտեսության ֆորմալացման թիմի համակարգող Մամադու Կաբա Սուարեն՝ խոսելով արդյունավետ հաղորդակցման ցանցերի ստեղծման և աշխատողների ֆորմալ դաշտ բերելու մասին։
Աշխատաժողովը լի էր հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումներով։
Մասնակիցների գնահատմամբ աշխատաժողովն արդյունավետ էր և ուսուցողական։
Այն դարձավ փորձի փոխանակման և գիտելիքների լավարկման անհրաժեշտ հարթակ։
Աշխատաժողովի արդյունքում մշակվեց արհմիությունների գործունեության  ճանապարհային քարտեզ։

Վերջին նորություններ

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ