ԱՄԿ-ն պաշտոնապես համաձայնվել է կենսապահովման աշխատավարձի սահմանման հետ, որը Նոր սոցիալական պայմանագրի էական մասն է, որպեսզի վերաձևավորի համաշխարհային տնտեսությունը՝ ծառայելու աշխատավոր մարդկանց շահերին

Համաձայնագիրը, որը ձեռք է բերվել փետրվարին աշխատավարձային քաղաքականության հարցերով փորձագետների եռակողմ հանդիպման ժամանակ, հավանության է արժանացել ԱՄԿ-ի ղեկավար մարմնի կողմից մարտի 13-ի նիստում:
Նոր սահմանմամբ կենսապահովման աշխատավարձն «աշխատավարձի մակարդակն է, որն անհրաժեշտ է աշխատողների և նրանց ընտանիքների համար արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու նպատակով՝ հաշվի առնելով երկրի հանգամանքները և հաշվարկված նորմալ ժամերին կատարվող աշխատանքը»:

ԱՄԿ-ի համաձայնագիրը շեշտում է կարևոր դերերը, որոնք պետք է ունենան աշխատավարձերը սահմանող լիազորված հաստատությունները ու գործիքները, մասնավորապես սոցիալական երկխոսությունը և կոլեկտիվ բանակցությունները, և ընդգծվում է, որ կառավարությունները և սոցիալական գործընկերները պետք է «ապահովեն նվազագույն աշխատավարձից կենսապահովման աշխատավարձի աճող առաջընթացը»:

Այն նաև սահմանում է կենսապահովման գնահատման մի քանի հիմնական սկզբունքներ, այդ թվում՝
•    ապացույցների վրա հիմնված մեթոդոլոգիաների և հստակ տվյալների կիրառում, որոնք թափանցիկ են և հասանելի հանրությանը,
•    սոցիալական գործընկերների հետ խորհրդակցություն,
•    կենսապահովման աշխատավարձի ծախսերի փոփոխություններն արտացոլելու համար կանոնավոր ճշգրտումներ՝ հաշվի առնելով տարածաշրջանային և սոցիալ-տնտեսական իրողությունները:
Բացի այդ, ԱՄԿ-ից պահանջվում է աջակցել կառավարություններին և սոցիալական գործընկերներին ապացույցների վրա հիմնված կենսապահովման աշխատավարձի սահմանման հարցում: Սա ներառում է կենսապահովման աշխատավարձի վերաբերյալ քննարկումների համար տվյալների հավաքագրում, կենսապահովման աշխատավարձը որոշելու համար տեխնիկական աջակցություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան տնտեսական պայմանների գնահատում:
Համաձայնագիրն ակնկալում է ավելի մեծ համահունչ ընթացիկ ազգային և միջազգային նախաձեռնություններ՝ ուղղված կենսապահովման աշխատավարձի սահմանմանը, գնահատմանը և տրամադրմանը:
 ԱՄԿ-ի գլխավոր քարտուղար Լյուկ Թրիանգլը ողջունել է համաձայնագիրը. «ԱՄԿ-ում այս համաձայնության հասնելը 80 տարի կենսապահովման աշխատավարձի կարևորությունը անտեսելուց հետո աշխատավորների խոշոր հաղթանակն է: »
«Այժմ, չափազանց շատ աշխատողների համար աշխատավարձը բավարար չէ իրենց և իրենց ընտանիքներին աղքատությունից դուրս բերելու համար, էլ չեմ ասում արժանապատիվ ապրուստ ապահովելու համար»:
«Այս համաձայնագիրը կարևոր քայլ է միջազգային գործողություններով ուղղված կենսապահովման աշխատավարձի  ապահովման և նշանակում է առաջընթաց սոցիալական արդարության ոլորտում»:
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ