Ուղենշային որոշում․ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Կառավարման մարմինը կողմ է քվեարկել աշխատողների և գործատուների ներկայացուցիչների միջև գործադուլի իրավունքի շուրջ ծագած երկարատև վեճի վերաբերյալ Միջազգային արդարադատության դատարան դիմելու որոշմանը

 ԱՄԿ իրավակարգավորումները փաստում են, որ գործադուլի իրավունքը գործում է միջազգային իրավունքի հովանու ներքո՝ համաձայն ԱՄԿ 87 (Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին) և 98 (Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին) կոնվենցիաների:
 Շուրջ 10 տարի է ԱՄԿ-ում խնդրի շուրջ փակուղի է՝ աշխատողների  և գործատուների ներկայացուցիչների միջև:
Համաձայն ԱՄԿ Կանոնադրության՝ նման հարցերը պետք է ուղարկվեն Արդարադատության միջազգային դատարան։
 Նոյեմբերի 10-ին Կառավարման մարմնում կայացած քվեարկության ժամանակ 19 կառավարության ներկայացուցիչները աշխատողների 14 պատվիրակների հետ միասին կողմ քվեարկեցին խնդիրը  Արդարադատության միջազգային դատարան ուղարկելու համար:
 Ընդամենը յոթ ներկայացուցիչներ քվեարկել են գործատուների խմբի հետ, որտեղ ներգրավված են 14 անդամներ, միաժամանակ երկու կառավարությունները մնացել են ձեռնպահ:
 Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի Գլխավոր քարտուղար Լյուկ Թրիանգլն ասել է. «Գործադուլի իրավունքը հիմնարար է աշխատողների համար արդար համաձայնության հասնելու և, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժողովրդավարության համար: Մենք ողջունում ենք այս որոշումը և անհամբեր սպասում ենք մեր գործն Արդարադատության միջազգային դատարան ներկայացնելուն: Մենք վստահ ենք, որ այս գործընթացը կվավերացնի միջազգային իրավունքում ԱՄԿ-ի գործադուլի իրավունքի տասնամյակների իրավաբանական պրակտիկան»:
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ