5-րդ համագումար

2022թ. ապրիլի 2-ին տեղի ունեցավ  Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 5-րդ համագումարը:
 Համագումարի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Շնորհավորական ուղերձներով հանդես եկան ՀՀ Առողջապահության աշխատողների ՃՀՄ նախագահ Գայանե Արմաղանովան և ՀՀ պետ. հիմնարկների, ՏԻՄ –երի և հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը: 
 2017-2022 թթ. կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Սեդա Հարությունյանը, հինգ տարիների կատարած վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքների մասին զեկուցեց հանձնաժողովի նախագահ Նախշուն Խաչատրյանը:
 Ելույթներով հանդես եկան Գյումրիի, Արմավիրի, Երևանի տարբեր ձեռնարկությունների արհեստակցական կազմակերպությունների նախագահները, խոսեցին հինգ տարվա կատարած աշխատանքների մասին: Առանձնահատկությունն այն էր, որ բոլորն էլ կատարված աշխատանքների կողքին ներկայացրեցին նաև թերացումները` դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, նշելով, որ հնգամյա ժամա-նակաշրջանը համընկել է մեր երկրի համար, թերևս, ամենադժվարին տարիների հետ:
 Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ողջունելով համագումարի մասնակիցներին, նա նշեց որ անցած տարիները ծանր են եղել միության համար, ճյուղային միու-թյունը, դժվարին պայմաններում շարունակել է իր աշխատանքը: 
 Համագումարը ընտրեց ղեկավար կազմեր:
 Ճյուղային հանրապետական միության նախագահ վերընտրվեց Սեդա Հարությունյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ` Նախշուն Խաչատրյանը:
 Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Սեդա Հարությունյանը նշելով, որ ՃՀՄ գործունեության առաջնա-հերթություններից է` համախմբել համախոհներին, շեշտը դնելով երիտասարդների վրա, նրանց ներուժը, գիտելիքները, եռանդը նպատակաուղղել արհմիութենական կյանք:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ