2023թ. հունվարի 1-ից աշխատավարձից վճարվող հարկերի չափերը

Եկամտային հարկի դրույքաչափը 2023թ. հունվարի 1-ից  ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն սահմանվել է 20%։ 
Հարկային արտոնություններից օգտվող ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող ընկերությունների աշխատողների համար եկամտային հարկը սահմանվել է 10%: 

Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի մասակիցների համար «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն սոցիալական վճարները կատարվում են հետևյալ չափերով՝ 
 աշխատավարձի 5 % չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000 դրամը,
աշխատավարձի 10 % և 25 000 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 000  դրամը,
1 125 000 դրամը գերազանցելու դեպքում աշխատավարձից 87 500 դրամ: 
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները կատարվում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ