2023թ. հունիսի 9-11-ը Ծաղկաձորի ‹‹Կեչառիս›› հյուրանոցում անցկացված սեմինարի մասին

2023թ. հունիսի  9-11-ը Ծաղկաձորի ‹‹Կեչառիս›› հյուրանոցում անցկացվեց սեմինար ‹‹Արհմիության անդամակցության  բարձրացման շարժառիթները›› թեմայով: Այն կազմակերպվել էր ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի և ‹‹Սոլիդարիթի սենթր›› կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ջանքերով: Սեմինարի մասնակիցները Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիության անդամներն էին՝ Հանրապետության թանգարաններից, թատրոններից, գրադարաններից, քոլեջներից, մշակույթի կենտրոններից, երաժշտական և գեղարվեստի դպրոցներից, ուսումնական և այլ հաստատություններից /թվով՝ 25 անդամ/:
Սեմինարը վարում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը՝ վարպետորեն, հմուտ և հանրամատչելի ներկայացնելով սեմինարի թեման, աշխույժ հետաքրքրություն և շատ ավելին իմանալու ցանկություն առաջացնելով մասնակիցների մեջ: 
Ազատ ժամերին սեմինարի մասնակիցներն այցելեցին  Օրբելի եղբայրների  թանգարան, ‹‹Կեչառիս›› վանական համալիր, ծանոթացան քաղաքին, նրա տեսարժան վայրերին, և, ամենակարևորը՝ ստեղծվեց մի նոր ‹‹Համերաշխության կենտրոն››, կայուն կապեր հաստատվեցին մասնակիցների միջև՝ հետագայում դրանք պահպանելու և շարունակելու մեծ ցանկությամբ:
Երկու օր հագեցած օրակարգով շարունակվող սեմինարին մասնակիցները հրաժեշտ տվեցին մեծ ափսոսանքով, գոհ, իրավական գիտելիքներով հարստացած և նորից հանդիպելու ակնկալիքով:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ