2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսած ՀԱՄԿ-ն իր ներուժն ուղղորդեց Արցախից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական ծրագրերի իրականացմանը, առաջնային կարիքների գնահատմանը և աջակցությանը. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյան

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որպես սոցիալական գործընկեր, ցուցաբերեց համագործակցային մոտեցում արցախահայերին աջակցության հարցերում. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 23-ից 24-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Արհմիության ռազմավարությունը Արցախից բռնի տեղահանված բնակչությանը ՀՀ աշխատաշուկա ինտեգրվելուն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին ՀԱՄԿ-֊ի նախագահը, նախագահի տեղակալները, ՀԱՄԿ-ին անդամակցող ճյուղային հանրապետական միությունների (ՃՀՄ) նախագահները և ՀԱՄԿ-ի աշխատակազմը։  
 ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի հրավերով աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի մասնագետ Լիանա Համբարձումյանը:
 Էլեն Մանասերյանն անդրադարձավ ՀԱՄԿ-ի և ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների կողմից կատարված հումանիտար ծրագրերին և արցախահայերին ՀՀ աշխատաշուկա ինտերգրելու հարցերին: 
 Հրավիրվածները ներկայացրեցին պետության կողմից Արցախից բռնի տեղահանված անձանց համար իրականացված ծրագրերը, որին հաջորդեց հարցուպատասխան և քննարկում:
 Աշխատաժողովի երկրորդ մասում ՃՀՄ նախագահների մասնակցությամբ մշակվեց Արցախից բռնի տեղահանված բնակչությանը ՀՀ աշխատաշուկա ինտեգրման ռազմավարությունը: 

Վերջին նորություններ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներ և ծնողներ, սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների, նպատակների ու երազանքների …
01/09/2026

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ