Ուսուցչի միջազգային օր

Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։

Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում, ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը` դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը: Ձեզ է վերապահված մեր հայրենիքի վաղվա օրվա ձևավորման կարևորագույն առաքելությունը, որը դուք կրում եք անտրտունջ, սիրով ու նվիրումով:

Վեր կանգնելով բոլոր խնդիրներից` դուք  այսօր էլ շարունակում եք գիտելիք հաղորդելու, բարին, մարդկայինն ու հայրենանվերը սերմանելու ձեր առաքելությունը:

Անչափ կարևորելով մանկավարժի դերը և գնահատելով ձեր հայրենանվեր աշխատանքը, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել ձեր դժվարին և անշահախնդիր աշխատանքի համար՝ մաղթելով առողջություն և անսպառ եռանդ:

 

ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյան

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ