Տեղեկույթ
‹‹Թանգարանների միջազգային օր›› մասնագիտական տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության մասին

2024թ. մաիսի  30-ին՝ ժամը 14:00 – 16:00 –ը, ՀԱՄԿ-ի շենքի՝ միջոցառումների անցկացման թիվ 808 սրահում տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիության կողմից կազմակերպված ընդունելություն ‹‹Թանգարանների միջազգային օր›› մասնագիտական տոնի առթիվ: Ընդունելությանը մասնակցում էին Ճյուղային արհմիությանն անդամակցող թանգարանների՝ 2023 թվականին ‹‹լավագույն աշխատող›› ճանաչված արհմիության անդամները, արհկոմների նախագահներ, գործկոմի անդամներ: Միջոցառմանը հրավիրված էր և մասնակցում էր նաև ՀԱՄԿ-ի նախագահ տկն Էլեն Մանասերյանը:
Բացման խոսքում Ճյուղային հանրապետական միության նախագահ Էսմա Սիմոնյանը ողջունեց ներկաներին, խոսեց այս տոնի ստեղծման պատմության, նշանակության, կարևորության և ամենամյա այս միջոցառման կազմակերպման նպատակների և դերի մասին: Նշեց, որ ՃՀՄ-ի միջոցառումը յուրաքանչյուր նախորդ տարվա ընթացքում թանգարանների ձեռքբերումների յուրօրինակ ամփոփումն է, աշխատողների գնահատումն ու խրախուսումը: Թանգարանների արհկոմների և տնօրինությունների համատեղ որոշումների հիման վրա Ճյուղային հանրապետական միության պատվոգրով պարգևատրման են ներկայացվում նախորդ տարվա լավագույն աշխատողները, որոնց շնորհիվ է նաև, որ այս տարի ևս  միջազգային այս տոնին  մասնակցող հանրապետության արդեն 118 թանգարանները մայիսի 18-ը  և համաեվրոպական ‹‹թանգարանների գիշեր›› միջոցառումը միջազգային այս տոնը գնալով վերածում են գրեթե համաժողովրդական տոնի:
Ընդունելության մասնակիցներին ողջունեց և տոնի կապակցությամբ շնորհավորեց ՀԱՄԿ-ի նախագահ տկն Է. Մանասերյանը: Նա դիմեց ներկաներին՝ ասելով, որ  Հայաստանի արհմիությունները փորձում են ամեն ինչ անել ՝ լուծելու աշխատողներին հուզող բոլոր հարցերը՝ սոցիալական, իրավական, աշխատանքային և այլն: Նախագահը անդրադարձավ նաև հեղեղումների հետևանքով հանրապետությունում ստեղծված աղետի գոտուն. խոսեց կամավորականների միջոցով ցուցաբերվող օգնության մասին:
Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն. Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության պատվոգրերով և տոնական նվերներով պարգևատրվեցին Երևանի, Վանաձորի, Գեղարքունիքի թանգարանների՝ նախորդ տարվա ‹‹լավագույն աշխատող›› ճանաչված արհմիության անդամները:
Միջոցառումն ավարտվեց ֆուրշետի սեղանի շուրջ փոխադարձ շնորհավորանքներով, բարձր տրամադրության, ջերմ և տոնական մթնոլորտում:
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ