Տեղեկույթ

Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության՝ ‹‹Թատրոնի միջազգային օր›› և ‹‹Մայրության ու գեղեցկության օր›› տոների առթիվ կազմակերպած միջոցառման մասին /07.04.2023թ./

Ս/թ ապրիլի 7-ին՝ ժամը 1130 –ին, ՀԱՄԿ-ի շենքի նախասրահում Երևան քաղաքի թանգարանի՝ ‹‹Երևանը լուսանկարներում›› ցուցահանդեսի բացմամբ սկսվեց միջոցառումը: Այն բազմամարդ էր. ներկա էին Երևան քաղաքի պատմության թանգարանի, ՀՀ թատրոնների, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ղեկավարներ, բաժնի վարիչներ, գիտաշխատողներ, երգիչ-երգչուհիներ, ՃՀՄ-ի անդամ կազմակերպությունների արհկոմի նախագահներ, գործկոմի անդամներ, այլ Ճյուղային հանրապետական միության նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատողներ: 
Միջոցառման մասնակիցներին ողջունելու և տոների կապակցությամբ նրանց շնորհավորելու էր եկել  նաև ՀԱՄԿ-ի նախագահ տիկին Էլեն Մանասերյանը:
Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիության նախագահ Է. Սիմոնյանի բացման խոսքից հետո թանգարանի փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը ներկաներին ծանոթացրեց հին և նոր Երևանի պատմության որոշ դրվագներ, ճարտարապետական կառույցներ և կենցաղ պատկերող լուսանկարներին: Ցուցահանդեսի բացումն ուղեկցվում էր սիրված երգահան Ազատ Աբրահամյանի ‹‹Երևանս›› երգի՝ երգչուհի Տաթև Ասատրյանի և երգիչ Թաթա Սիմոնյանի կատարումների ձայնագրություններով:
Միջոցառման շարունակությունը տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի շենքի 808 դահլիճում: Ներկաներին ջերմորեն ողջունեց և շնորհավորանքի խոսքեր ասաց ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, որից հետո Ճյուղային միության նախագահ Է. Սիմոնյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Թատրոնի միջազգային օրվան նվիրված ամենամյա այդ միջոցառման նպատակը, այն է՝ գնահատել, մեծարել և խրախուսել նաև ՀՀ թատրոնների սպասարկող անձնակազմերի լավագույն աշխատողներին՝ հաշվի առնելով այն, որ առանց նրանց կատարած աշխատանքի՝ թատրոնը չի կարող կայանալ և առավել ևս կատարյալ լինել:
ՀՀ թատրոններից 2023 թվականին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության պատվոգրով պարգևատրման ներկայացված 2022թ. 11 լավագույն աշխատողներ պարգևատրվեցին ՃՀՄ-ի պատվոգրով և տոնական նվերներով: Պարգևատրման արարողությունից հետո Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաների՝ միջազգային մրցույթներում բազում հաղթանակներ ձեռք բերած երգիչ-երգչուհիների կատարմամբ տրվեց տոնական համերգ:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ելույթ ունեցավ Երևանի Շ.Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը: Նա խոսեց այդ տոնի խորհրդի, բացառիկության մասին, շնորհավորեց և ջերմ խոսքեր հղեց միջոցառման կին մասնակիցներին:
Միջոցառումն ավարտվեց փոխադարձ ջերմ շնորհավորանքներով, լուսանկարվելով և հաջորդ տարի նորից հանդիպելու ակնկալիքով:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ