Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2024թ. նոյեմբերի 23-24-ին, Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան հյուրանոցային համալիրում, արhմիության ՃՀՄ-ն, ՀԱՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպեց 50 տարի և ավելի հայրենանվեր արտադրական գործունեության և արհմիությանը անդամակցության, աշխատանքի 25 վետերանների մեծարման և խրախուսման տոնական միջոցառում: Հանդիսավոր ցերեկույթին իրենց անցած 70-ից 80 տարվա կենսագրական կյանքի ուղու մասին հուզմուքով պատմեցին արտադրության 23 վետերաններ: 
Արհմիության ՃՀՄ-ի նախագանության 28/10-2024թ. որոշմամբ ՃՀՄ-ի նախագահ Ս.Առաքելյանը մասնակիցներից 15 արտադրության բանվորների պարգևատրեց թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության ՃՀՄ-ի ՊԱՏՎՈԳՐՈՎ և տրվեց դրամական օգնություն: 
Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ տոնական ճաշկերույթ, որն անցավ բոլոր մասնակիցների բարձր տրամադրությամբ, երգելով,պարելով, արտասանելով, երիտասարդակա տարիների իրենց կյանք հետաքրքիր հիշողություններն ու պահերը ներկայացնելու ցանկությամբ և հուզմունքով:
ՃՀՄ-ի և մասնակիցների կողմից շնորհակալական խոսքեր ասվեցին ՀԱՄԿ-ի նախագահ տիկին Է.Մանասերյանին, ով եկել էր հանդիպելու միջոցառման մասնակիցներին:
Մեկելուց առաջ, մասնակիցները, գոհունակությամբ և դրականորեն արտահայտվելով միջացառման նշանակության վերաբերյալ, խորհուրդի կարգով, առաջարկեցին արհմիության ՃՀՄ-ին, ՀԱՄԿ-ին, մեծ տեղ տալ նպատակային սեմինարներին, ընկերություններում օրենքների, աշխատանքային հարաբերությունների, արտադրական և աշխատանքային պայմանների, արհմիութենական գործունեության լուսաբանմանն ու տեղեկատվությանը:
Մասնակիցների կարծիքով, միջոցառումը վերջին տասնամյակում, ճյուղի արտադրության վետերանների համար, բարձր մակարդակով կազմակերպած եզակի և շատ տպավորիչ, ոգեշնչող և տրամադրություն բարձրացնող միջոցառում էր:
Արհմիության ՃՀՄ-ի նախագահ`   Ս.Առաքելյան

Վերջին նորություններ

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներ և ծնողներ, սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների, նպատակների ու երազանքների …
01/09/2026

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ