Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

2024թ սեպտեմբերի 7, 8,-ին Աղվ երանի << Արարատ Ռեզորթ>> հյուրանոցային համալիրում Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության ՃՀՄ-ի ակտիվիմն համար << Սոլիդարիթի Սենթեր>> կազմակերպության Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ ՀԱՄԿ-ը կազմակերօել էր սեմինար, որին մասնակցեց ՀԱՄԿ-ի նախագահ տկն. Էլեն Մանասերյանը:
Սեմինարը բացեց ՃՀՄ նախագահ Սրապիոն Առաքելյանը, այնուհետև մասնակիցներին ջերմորեն ողջունեց ՀԱՄԿ-ի նախագահ տկն. Է. Մանասերյանը, որն իրեն հատուկ մասնագիտական իմացության բարձր մակարդակի պատասխանեց և պարզաբանումներ տվեց մասնակիցների բազմաթիվ և բազմաբովանդակ հարցերին:
Աշխատանքային առաջին օրը մասնակիցները քննարկեցին՝
1. ՀՀ Աշխ. Օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները
2. Սոցիալական արդարություն << Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ, հավասար աշխատանքային իրավունքներ>>:
3. << Աշխատանքի անվտանգության և առողջության մասին>> ԱՄԿ թիվ 155 կոնվենցիա:
4. << Աշխատանքի անվտանգության և առողջության խթանման շրջանակի մասին: ԱՄԿ թիվ 187 կոնվենցիա;
Դասը վարեց ՀԱՄԿ-ի աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը:
Օրվա երկրորդ կեսում << Արհմիութենական կոմիտեների կազմ-մասսայական և հասարակական աշխատանքների իրականացում, փաստաթղթաշրջանառություն, գործավարություն վարում>> թեմայով ուսուցումը վարեց ՃՀՄ նախագահ պրն. Սրապիոն Առաքելյանը
Աշխատանքային երկրորդ օրը/08/09/ երկու մասով, վավերագրական տեսաֆիլմի ցուցադրմամբ քննարկվեփցին <<ՀՀ թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության ՃՀՄ-ին անդամագրված արհմիութենական կազմակերպություններում աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ամրագրումը կոլեկտիվ և անհատական պայմանագրերում և դրանց բարելավման ուղղությամբ արհկոմների հետագա անելիքները >>օրակարգային հարցերը:
Դասընթացը վարեց հարցերը ուսումնասիրող և զեկույցը նախապատրաստող ՃՀՄ աշխատանքի պաշտպանության, անվտանգության և առողջության պահպանման հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԿ-ի նմանատիպ հանձնաժոթղովի անդամ պրն.Նիկողոս Ոփյանը:
Ճաշից հետո տեղի ունեցավ գործնական քննարկումներ և բուռն բանավեճեր: Ելույթ ունեցան << Լենտեքս>>, << Զաքարյան Ջինս>>, << Նելլի>> , <<Սաթեն կար>>, <<Քնաքեռի կարի ֆ-կա>>, <<Զինտեքս>>, <<ՍԱՍՍՏԵՔՍ>>, << Հելլո-տեքս>> ՍՊՆ-ների ներկայացուցիչներ, արհկոմի նախագահներ, աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանքության կանոնների պահպանման մասնագետներ
Ելույթ ունեցողները գոհունակություն հայտնեցին սեմինարի արդյունքներից և հնչեցրին առժեքավոր առաջարկոթւթյուններ և ցանկություններ, չմոռանալով շնորհակալություն հաւյտնել <<Սոլիդարիթի Սենթրի>>, ՀԱՄԿ-ի ղեկավարությանը և ՃՀՄ-ին:
Մասնակիցները բարձր տրամադրությամբ ավարտեցին ճյուղի արտադրությանն ու աշխատողների անվտանգությանը վերաբերող , հետաքրքրող, այսօրվա համար հրատապ հանդիսացող ուսուցումըւ , հետագայում նոր օրակարգով ուսուցում կազմակերպելու ակնկալիքով:


Արհմիության ՃՀՄ-ի նախագահ Ս. Առաքելյան

Վերջին նորություններ

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ