Սեմինար կրթության ոլորտի երիտասարդ արհմիութենականների մասնակցությամբ

 Հունվարի 14-16-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել  ‹‹Արհմիութենական այբուբեն և ՀՀ աշխատանքային օրենսգիրք›› խորագրով երկօրյա սեմինար: Միջոցառումը կազմակերպվել էր ‹‹Սոլիդարիթի կենտրոն››-ի հայաստանյան գրասենյակի և ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի համագործակցության շրջանակում:
 Սեմինարին մասնակցում էին Հայաստանի կրթության և գիտության աշխատողների հանրապետական ճյուղային միության նախագահ Գրիգոր Ղարիբյանը, ՀՀ Գիտությունների ակադեմիայի և կրթական ոլորտի երիտասարդ արհմիութենականները:
 Սեմինարը վարում էր ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը:
 Միջոցառման ընթացքում քննարկվել են արհմիությունների գործառույթներին ու առաքելության, կրթական գործընթացի վրա համավարակի ազդեցության, գիտաշխատողների և ուսուցիչների աշխատանքային իրավունքներին առնչվող հարցեր:
 Գրիգոր Ղարիբյանն իր խոսքում շեշտել է նմանօրինակ հանդիպումների կարևորությունը գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ