Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է մետալուրգիական ոլորտի բոլոր աշխատողներին և վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ։
Մետալուրգիայի ամենօրյա նվիրումն ու պատասխանատու աշխատանքը կարևոր ներդրում են Հայաստանի արդյունաբերության, տնտեսության և երկրի կայուն զարգացման գործում։ Ձեր մասնագիտությունը պահանջում է բարձր պատրաստվածություն, տոկունություն և պատասխանատվություն, իսկ ձեր աշխատանքը մեծ նշանակություն ունի հասարակության բարեկեցության համար։
Մաղթում ենք ձեզ առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմաններ, մասնագիտական նոր ձեռքբերումներ, առողջություն, բարեկեցություն և խաղաղություն ձեր ընտանիքներին։
Շնորհավո՛ր մասնագիտական տոնը։