ԼՈՒԿԱ ՎԻՍԵՆՏԻՆԻՆ՝ ԱՄԿ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ավստրալիայում ընթացող Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի (ԱՄԿ) 5-րդ համագումարում գլխավոր քարտուղար ընտրվեց Լուկա Վիսենտինին։

Ավելի, քան 1000 արհմիություններ աշխարհի 120 երկրներից հավաքվել են Ավստրալիայի Մելբուրն քաղաքում՝ քննարկելու արհմիությունների համաշխարհային օրակարգը։

Ահա Լուկա Վիսենտինի խոսքը՝ ուղղված համաշխարհային արհմիութենական շարժմանը․

«Շնորհակալ եմ վստահության համար և հպարտ եմ առաջնորդել ԱՄԿ-ն՝ լսելի դարձնելով աշխատողների ձայնը ամբողջ աշխարհում։ Մենք ապրում ենք պատմական ծանր ժամանակներում, երբ աշխարհը տնտեսական ճգնաժամի շեմին է․ շատերը կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, խաղաղությունն ու ժողովրդավարությունը վտանգի տակ են։

ԱՄԿ-ն կանի ամեն ինչ կյանքի կոչելու համար նոր տնտեսական մոդելը, որը հիմնված կլինի սոցիալական գործընկերության վրա։ Մենք պահանջում ենք արժանապատիվ աշխատանքային պայմաններ, աշխատանքային իրավունքներ, արդար աշխատավարձեր, սոցիալական ապահովություն, հավասարություն և ներառականություն։ Սա պետք է լինի աշխարհի բոլոր կառավարությունների օրակարգում»։

Վերջին նորություններ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը

2026 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդե…
17/11/2026

Արհմիությունների մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության զարգացման քննարկմանը․ առանցքային է արժանապատիվ աշխատանքով ապահովված տնտեսական առաջընթացը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը մասնակցել է Եվրոպական տնտեսական և ս…
17/11/2026

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ