Հոկտեմբերի 7-ը արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրն է

Արժանապատիվ աշխատանքը յուրաքանչյուր մարդու արդար վարձատրության, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների, սոցիալական պաշտպանության և աշխատանքային իրավունքների համալիր իրականացման երաշխիքն է։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավահարաբերություններն ու սոցիալական գործընկերությունը հեռու են լիարժեք լինելուց։
Աշխատողը մշտապես բախվում է հոգեբանական, երբեմն էլ նաև ֆիզիկական բռնությունների։ Աշխատանքը կորցնելու մշտական վախի մթնոլորտը հեռու է առողջ և արժանապատիվ լինելուց։ 
Սոցիալական արդարությունը շատ դեպքերում երազանք է...
Հոկտեմբերի 7-ը օրացույցում առանձնացնելով` ևս մեկ անգամ (թեպետ ամեն օր էլ) բարձրաձայնում ենք աշխատանքային իրավահարաբերություններում խնդիրների մասին։ 
Օրենսդրությունը կարող է լավը լինել, համապատասխանել միջազգային փաստաթղթերին, սակայն կարևոր է դրա կիրարկումն ու իրավակիրառ պրակտիկան։
Աշխատող մարդը յուրաքանչյուր պետության տնտեսական հզորացման անկյունաքարն ու հիմքն է։ 
Խնդիրները լուծելու առավել լավ տարբերակ, քան սոցիալական գործընկերությունն է, միջազգային հանրությունը դեռ չի գտել, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը կայացնել ու զարգացնել սոցիալական գործընկերությունը ՀՀ- ում, դրանով իսկ նպաստելով մեր քաղաքացիների  սոցիալական և անվտանգային խնդիրների լուծմանը։

Վերջին նորություններ

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ