ՀԱՄԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ադրբեջանի իշխանությունները 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լաչինի միջանցքը, որն այսօր Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն է։ Փաստացի արդեն 240 օր է, պաշարված է 120 հազար հայ խաղաղ բնակիչ՝ ներառյալ երեխաներ, հղի կանայք, տարեցներ: 
 Լեռնային Ղարաբաղում րոպե առ րոպե խորանում է հումանիտար ճգնաժամը, քանի որ սպառվել են սննդի, դեղորայքի և կենսական առաջնային անհրաժեշտության ապրանքների պաշարները, իսկ վառելանյութի բացակայության պատճառով չեն աշխատում նաև հանրային տրանսպորտի միջոցները: 
 Համաձայն վերջին պաշտոնական տվյալների (Արցախպրես) 2023 թ. հուլիսի 21-ի դրությամբ՝ 14600-ից ավելի բնակիչներ կորցրել են իրենց աշխատանքը՝ զրկվելով ամսական նվազագույն եկամուտից: Հումանիտար ճգնաժամից բացի օր-օրի խորանում է նաև գործազուրկության մակարդակը:
 Նշված գործողություններով ադրբեջանական իշխանությունը խախտում է ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, մասնավորապես հոդված 2-ում ամրագրված դրույթը՝ «Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից:»: 
 Փաստորեն, Ադրբեջանի իշխանության կողմից խախտվում են բնակչության և աշխատողների ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով  (Հոդվածներ 2, 3, 9, 13, 25, 26, 28), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, Աշխատանքի միջազգային կազմակերպության նպատակների և խնդիրների մասին Հռչակագրով, Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 87 Կոնվենցիայով հստակ ամրագրված դրույթները:
 Լեռնային Ղարաբաղում արձանագրվում են արդեն մարդու կյանքի իրավունքի խախտումներ: Հաց գնելու հերթերում ուշագնաց են լինում տարեցներ, կանայք և երեխանները: Սննդամթերքի պակասության արդյունքում հղի կանայք ուշագնաց են լինում փողոցներում: Ցավոք, արդեն գրանցվել են երեխաների մահվան դեպքեր:  
 Անհրաժեշտ է նշել, որ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում ապահովել հիվանդ անձանց բուժման նպատակով անվտանգ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների կողմից։  
 Հայաստանի Հանրապետությունը 2023 թ. հուլիսի 26-ին 19 բեռնատարներով 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Բեռնատարները Երևանից շարժվելուց առաջ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ծանոթացել են այդ բեռնատարների պարունակությանը: 
 Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ոճրագործություն է, որը բովանդակում է միջազգային ահաբեկչության հատկանիշներ և համապատասխանում է ցեղասպանությանը, քանի որ 2023 թ. հուլիսի 26-ից առ այսօր 19 բեռնատարները դեռ կանգնած են սահմանին՝ հնարավորություն չունենալով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: 
 Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերով շարունակում են պարբերաբար կրակոցներ արձակել  իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնող Լեռնային Ղարաբաղում ապրող  և աշխատող խաղաղ բնակչության և աշխատողների ուղղությամբ՝ խախտելով  բնակչության  և աշխատողների կյանքի,  անվտանգության, միավորման ազատության, առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու  իրավունքները։ Նույնիսկ նման գործողություններ է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ապրող և աշխատող ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
 Կոչ ենք անում արհմիութենական միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ամբողջ աշխարհի արհմիութենականներին միանալ Հայաստանի արհմիությունների արդար պայքարին և, օգտագործելով ամբողջ գործիքակազմը՝ ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործ քաղաքականությանը, բացելու Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ինչպես նաև առաջարկում ենք դիմել Ձեր կառավարություններին և միջազգային կազմակերպություններին նույնպես ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան գործողությունների նկատմամբ։  
 Վստահ ենք, որ արհմիութենական սոլիդարության և համամարդկային արժեքների նկատմամբ հանձնառությունը կմիավորեն ամբողջ աշխարհի ազգային և միջազգային արհմիութենականներին և կկանխեն Ադրբեջանին 21-րդ դարում նոր ցեղասպանություն իրագործելուց։

Վերջին նորություններ

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, հունիսի 4֊ին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը

Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի …
05/06/2026

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը. աշխատողների իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ ամբողջ աշխարհում

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը, որը ներկայացնում է աշխատողների հիմ…
02/06/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի շնորհավորական ուղերձը մայիսի 28ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։   Այս օրը մե…
28/05/2026

Քննարկում տնային աշխատանք կատարողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ

Մայիսի 25-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության գենդերային հավասարության և խտրականության դե…
27/05/2026

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հաստատումը, որ գործադուլի իրավունքը պաշտպանված է ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայով

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը, որով հաստատվում է, որ գործադուլի իրավունքը պաշտ…
24/05/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ