Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջարկությունները և դիտարկումները «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, դրական գնահատելով  «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, միաժամանակ, ներկայացնում է իր  առաջարկությունները  և դիտարկումները․ 
1․ Նախագծի  14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով  սահմանված ապահովագրավճարի տոկոսային միավորները առաջարկվում է հավասարաչափ բաժանել աշխատողի և գործատուի միջև, քանի որ նախագծով գործատուի մասնաբաժին նախատեսված չէ։ Մինչդեռ, աշխատանքի վայրում աշխատողները ենթարկվում են տարբեր ռիսկերի, որոնք կարող են ազդել նրանց առողջության վրա։
Եվրոպական մի շարք երկրներում`  Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում աշխատողների առողջության ապահովագրության համար պարտադիր վճարումներ կատարվում է նաև գործատուների կողմից։ 
Գործատուների մասնակցությունը այս համակարգում կնպաստի աշխատողների  ֆինանսական ծանրաբեռնվածության նվազմանը և սոցիալական արդարության ապահովմանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2023թ․ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը կազմել է   23.7 %: Աղքատների շրջանում կան նաև  աշխատող աղքատներ, ովքեր  անգամ աշխատանք ունենալով չեն կարողանում ապահովել  իրենց և իրենց  ընտանիքի անդամների նվազագույն պահանջմունքները, քանի որ  Հայաստանի Հանրապետությունում  նվազագույն աշխատավարձ սահմանելիս հաշվի չի առնվում աշխատողի և նրա ընտանիքի պահանջմունքները:
Ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում՝ երբ բարձրացվում են   հանրային տրանսպորտի, աղբահանության գները և գույքահարկը, առողջության ապահովագրության վճարը լրացուցիչ հարկային բեռ է դառնալու աշխատողների համար, ինչը բացասական ազդեցություն կունենա նրանց եկամուտների վրա, հատկապես, այն աշխատողների, ովքեր արդեն նվազագույն եկամուտներով պայքարում են կյանքի բարձրացող արժեքների հետ, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի պահանջից, այն է․ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
Որպես սոցիալական և իրավական պետության հիմնական բաղադրիչ պետք է առանձնացնել մարդկանց սոցիալական պաշտպանվածության և բարեկեցության համար օրենսդրական երաշխիքների ապահովումը:

2․ Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝  «Առողջության համապարփակ ապահովագրության ծախսերի հաշվարկը իրականացվում է հիմք ընդունելով՝ սպառողական գների ինդեքսի կանխատեսվող փոփոխությունները», մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվում  2004թ. ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը՝ «Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:  Չի կիրառվում նաև 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը։
Ստացվում է, որ առողջության համապարփակ ապահովագրության ծախսերի հաշվարկի դեպքում հաշվի է առնվելու գնաճը, իսկ գնաճի դեպքում Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ինդեքսավորում չի կատարվում:  Հետևաբար, ապահովագրավճարի չափը գնաճի դեպքում վերանայելիս, անհրաժեշտ է միաժամանակ կատարել աշխատավարձի ինդեքսավորում։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ