ՀԱՄԿ-ի նախագահի ամանորյա շնորհավորանքը

 Սիրելի՛ հայրենակիցներ,

 Անցնող տարին դժվար էր ու փորձություններով լի, որն արմատապես փոխեց մեր կյանքը, և հերթական անգամ խլեց հարյուրավոր մարդկային կյանքեր: Սակայն մեզ պատուհասած խնդիրներն ու հոգսերը չեն կարող խաթարել մեզ միավորող բարության և հոգատարության մթնոլորտը, որոնք ստիպում են գիտակցել համախմբվածության և փոխըմբռնման անհրաժեշտությունը:

Չնայած բոլոր դժվարություններին՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շարունակել է ակտիվորեն աշխատել աշխատողների իրավունքների և շահերի պաշտպանության ուղղությամբ՝ առավելագույնս օգտագործելով սոցիալական գործընկերության մեխանիզմները:

 2023 թվականի ընթացքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իրավաբանական աջակցություն է ցուցաբերել շուրջ 540 աշխատողների, ավելի քան 450 արհմիութենականներ մասնակցել են դասընթացների, ունեցել ենք հաղթած դատական գործեր: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր համեստ ներդրումն ունեցավ նաև մեր համազգային դժվարությունները հաղթահարելու գործում:

 Իրավամբ, անցնող տարին մեզ բազմաթիվ հուսահատ իրավիճակներ բերեց, բայց համոզված եմ, որ մենք միասին և արժանապատվորեն հաղթահարելու ենք այս փորձությունը:

 Այսօր, առավել քան երբևէ, միասին պիտի արարենք հանուն Հայաստանի Հանրապետության՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային միջավայր՝ որպես սոցիալական բարեկեցության երաշխիք:

 Սիրելինե՛րս, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներում:

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ
Էլեն Մանասերյան

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ