Հաղորդագրություն

2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ Հայաստանի Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարը, որին մասնակցում էր 51 պատվիրակներից 49-ը:
Համագումարում հաշվետվությամբ հանդես եկավ Հանրապետական Միության նախագահ Համլետ Դանիելյանը և Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ս. Գյուլասարյանը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վ. Սաֆարյանը, Կոմունալ բնակարանների և սպսարկման ոլորտի ճյուղային միության նախագահ  Ս. Հարությունյանը, տնօրեններ, արհկոմի նախագահներ:
Համագումարում ելույթ ունեցան՝ «Գյումրիի Քարհատ Մեքենա» ԲԲԸ արհկոմի նախագահ Աշոտ Հարությունյանը, «Արմէքսպերտիզա» ՍՊԸ արհկոմի նախագահ Նաիրա Չատինյանը, Մանդատային հանձնաժողովի նախագահ Հ. Գևորգյանը, «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի» արհկոմի նախագահ Հ. Միսակյանը, Վ. Սաֆարյանը և Է. Թումասյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում արհմիության կատարած աշխատանքներին տրվեց «ԼԱՎ» գնահատական:
Ճյուղային Հանրապետական Միության նախագահ ընտրվեց Արիստակես Դանիելյանը:
Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ  Ս. Գյուլասերյանը:
Համագումարը առաջիկա 5 տարիների համար մշակեց և հաստատեց նոր ռազմավարական  ծրագիր:
Համագումարին շնորհավորական ուղերձ էին հղել «Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն Միջազգային» ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Խ. Ատլեը, Եվրոասիական մետաղագործների Միջազգային կազմակերպության կենտկոմի նախագահ Պ. Կավլակը, Մետաղագործների Միջազգային միավորման կենտկոմի նախագահ Ն. Շատոխինը, «Քիմիագործների ֆեդերացիայի» նախագահ Ա. Սիտնովը և Կոմունալ բնակարանների և սպսարկման ոլորտի ճյուղային միության նախագահ  Ս. Հարությունյանը:

Արհմիության գործկոմի քարտուղար    Ա. Մակարյան:
19.10.2022թ.
 

Վերջին նորություններ

Դասընթաց դասընթացավարների համար

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Սոլիդարիթի Սենթեր  կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակում անցկացրեց ...
02/03/2026

«Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 25-ին կայացավ «Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի ճյուղային միություններին անդամակցող կա…
26/02/2026

Եղեգնաձորում կայացավ ՀԱՄԿ-ի հերթական հանդիպումը արհմիութենականների հետ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա-ն (ՀԱՄԿ)  շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով ուժեղացնել արհմիութենականների իրազեկվածությունն ու…
25/02/2026

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 18֊ին կայացավ «Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսդրություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ -ի ճյուղային միությո…
19/02/2026

Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի հետ

Փետրվարի 9-ին  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը  հանդիպեցին  Մարդու իրավ…
10/02/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ