ԵՄ-Հայաստան Քաղհասարակության պլատֆորմի 4-րդ հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականի մարտի 14-ին Երևանում

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, փոխվարչապետի խորհրդական Կարեն Նազարյանը, Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը։ վերջիններս ներկայացրեցին CEPA կատարման հետ կապված վերջին տեղեկությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կատարման ընթացքը: Հարթակի ներկայացուցիչները շեշտեցին ռեֆորմների ավելի գործուն, շոշափելի և օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը՝ Հայաստանի եվրոպական ձգտումների զուգահեռ, նշելով, որ CEPA համաձայնագրի կատարման ծավալը զգալի հետ է մնում ստանձնած պարտավորությունների ու վերջնաժամկետների համատեքստում։ Մտքեր փոխանակվեցին Եվրոպական սոցիալ-տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային կովկասի հարցերով պատվիրակության Մարինա Կալյուրանդի հետ։

Քննարկվեցին նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության վիճակը, մասնավորապես իրավապահ համակարգում բարեփոխումների ընթացքը և դրանց թերությունները։ Առանձին քննարկում ծավալվեց CEPA գյուղատնտեսության և տարածքային զարգացման մասին դրույթների իրականացման մասին:

Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հռչակագիր։ Հռչակագրում, ի թիվս այլ հարցերի, նշվում է, որ

-       Անհրաժեշտ է ավելի ներառական կերպով ներգրավել քաղաքացիական հասարակությանը CEPA կատարման և մշտադիտարկման գործընթացին

-       Կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ ջանքեր գործադրի նվազեցնելու տնտեսական, ենթակառուցվածքային, քաղաքական, էներգետիկ և պաշտպանական կախվածությունը ՌԴ-ից և այլ ավտորիտար երկրներից, բարելավի արտաքին առևտուր ԵՄ-ի հետ, այդ թվում պետգնումների և միջազգային ներդրումների համատեքստում։

-  Պետք է արագացվի աշխատանքային հարաբերությունների, սննդի, շրջակա միջավայրի և սպառողների պաշտպանության ոլորտում պետական հսկողության և վերահսկողության հետ կապված բարեփոխումները, այդ թվում պատշաճ ներդնելով միջազգային պարտավորությունները։

-  Առողջապահական համապարփակ ապահովագրությունը ներդնելուց պետությունը պետք է հաշվի առնի սոցիալական համերաշխության և սոցիալական արդարության սկզբունքները և դրա ֆինանսավորումը չդնի միայն աշխատողների ուսերին։

-  Անհրաժեշտ է հապճեպ և գործուն միջոցներ ձեռնարկել պաշտպանելու ՀՀ աշխատանքային միգրանտներին կազմակերպված տեղափոխման, ապօրինի աշխատանքային հարաբերություններում շահագործելու և վտանգավոր պայմաններում կեցությունից՝ միաժամանակ նույնացնելով և պատժելով դրանում ներգրավված հանցավոր ցանցերի ներկայացուցիչներին։

-  Հարկավոր է վերագործարկել դիսֆունկցիոնալ սոցիալական երկխոսությունը՝ առաջնորդվելով միջազգային պարտավորություններով և ժողովրդավարության սկզբունքներով։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ