ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՆԳՐԵՍԸ

Շուրջ 200 միլիոն աշխատակիցների շահեր ներկայացնող ավելի քան 1000 արհմիություններ 130 երկրներից հավաքվել են Ավստրալիայի Մելբուրն քաղաքում՝ մասնակցելու աշխատողների համաշխարհային պառլամենտին:

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի կոնգրեսը 4 տարին մեկ հավաքում է 300-ից ավելի ազգային արհմիություններ՝ միասին քննարկելու արհմիությունների համաշխարհային օրակարգը։

Քննարկումներն ընթանում են սոցիալական գործընկերության պայմանագրին առնչվող մի շարք թեմաների շուրջ՝ բարենպաստ կլիմայական պայմանների ապահովում, աշխատողների իրավունքներ, աշխատավարձեր, սոցիալական ապահովություն, հավասարություն և ներառականություն։

Բացման ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչներին ողջունեցին Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Այուբա Վաբբան (Նիգերիա), Ավստրալիայի կոնֆեդերացիայի նախագահ Միշել Օնեյլը և քարտուղար Սելի Մքմանուսը։

«Մենք պայքարի մեջ ենք աշխատողների արժանապատիվ կյանքի համար․․․ Անչափ ոգևորիչ է այստեղ հավաքվածների և միջազգային արհմիութենական շարժման էներգիան»։

Կոնգրեսում քննարկվելու են Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի քաղաքականությունը գլոբալ իրավիճակի համատեքստում, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների, կլիմայական փոփոխությունների ազդեցությունը աշխատանքի վրա, ներառականությունն ու անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները։

Կոնգրեսը ավարտվելու է Նոյեմբերի 22-ին։ Ընթացքին կարելի է հետևել այստեղ, ինչպես նաև #ITUC22 հեշթեգով սոցիալական ցանցերում։

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ