Արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական դաշտը և միջազգային փորձը: Ուսումնասիրություն

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան <Սոլիդարիթի սենթր Հայաստան>   գրասենյակի աջակցությամբ 2022 թ.  մարտ-մայիս  ամիսներին աշխատանքային  իրավունքի փորձագետների կողմից կատարված ուսումնասիրության  արդյունքները ներկայացրեց նոյեմբերի 8-ին Հոլիդեյ Ինն հյուրանոցում տեղի ունեցած քննարկման  ընթացքում:
Ուսումնասիրությունը, որը  վերաբերում էր Հայաստանի Հանրապետությունում  արհմիության գործունեության օրենսդրական  դաշտին  և միջազգային  փորձին  իրականացվել էր փորձագետներ Էլեն Մանասերյանի, Տիրուհի Նազարեթյանի, Աննա Բարիկյանի,  Նարեկ Ներսիսյանի  և Արսեն Իգիթյանի կողմից: 
Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի  նախագահ  Էլեն Մանասերյանը,  տեղակալներ  Բորիս Խարատյանը, Տիրուհի Նազարեթյանը, <Սոլիդարիթի սենթր Հայաստան>   գրասենյակի  ծրագրերի համակարգող Մարիամ Չիբուխչյանը, ՀՀ աշխատանքի  և սոցիալական  հարցերի  նախարարության  ներկայացուցիչ Լուսինե Հարությունյանը, ՀԱՄԿ-ի ճյուղային միությունների  նախագահներ, ՀԿ-ների  ներկայացուցիչներ:
Ուսումնասիրության  մեջ  անդրադարձ էր կատարվել Հայաստանի Հանրապետությունում արհմիությունների գործունեության օրենսդրական խնդիրներին, բացերին  և առաջարկվել  միջազգային  լավագույն  փորձը: Որպես  օրինակ ուսումնասիրվել էր Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի արհմիությունների  գործունեությունը սահմանող  օրենսդրությունը, ինչպես  նաև ոլորտը կարգավորող  միջազգային  մի  շարք  պայմանագրեր,  գնահատական էր  տրվել դրանց համապատասխանությանը ներպետական օրենսդրության հետ :
Ուսումնասիրության արդյունքների ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում առկա խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ, որի արդյունքում ձևավորված առաջարկների մասով համատեղ աշխատելու պայմանավորվածություն ձեռք բերվեց ոլորտային կարևոր փոփոխություններ իրականացնելու նպատակով։  
Նյութը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ