Տեղեկույթ ‹‹Թանգարանների միջազգային օր›› մասնագիտական տոնի կապակցությամբ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության կազմակերպած ընդունելության մասին – 2025թ.

Ս/թ մայիսի 23-ին՝ ժամը 1400-1600-ին, ՀԱՄԿ-ի շենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությանն անդամակցող թանգարանների՝ 2024 թվականի ‹‹Թանգարանների լավագույն աշխատող››  Ճանաչված և ՃՀՄ-ի պատվոգրով պարգևատրված աշխատողների ընդունելություն, որին մասնակցում էին նաև ՃՀՄ-ի խորհրդի, և գործկոմի անդամներ, ՀԱՄԿ-ի պատասխանատու աշխատողներ և ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ ՃՀՄ-ի նախագահ Է. Սիմոնյանը անդրադարձավ տոնի ստեղծման պատմությանը՝ հիշելով և հիշեցնելով ներկաներին, որ այն հռչակվել է 1977թ. Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ 11-րդ գլխավոր կոնֆերանսի կողմից, և 1978 թվականից սկսած՝ մայիսի 18-ը՝ որպես ‹‹Թանգարանների միջազգային օր››, նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության կողմից:
1992 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի այս տոնը ունեցել է թեմա՝ համապատասխան խորագրով. 1992թ.՝ ‹‹Թանգարանները և շրջակա միջավայրը››, 1997-1998թթ՝. ‹‹Մշակութային արժեքների անօրինական տեղափոխում››, 2000 թ.՝ ‹‹Թանգարանները հանուն հասարակությունում համերաշխության և ներդաշնակության››, 2005թ.՝ ‹‹Թանգարանները  որպես կամուրջ մշակույթների միջև››, 2008թ՝ ‹‹Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգացման գործոն››, 2009թ.՝ ‹‹Թանգարանները և տուրիզմը››, 2010 թ.՝ ‹‹Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության›› և այլն:
2025թ. այդ տոնը կրում է ‹‹Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում›› խորագիրը և հանրությանը հղում է հետևյալ ուղերձը.
հաստատել թանգարանների դերը ոչ միայն որպես պահպանության տարածքներ, այլև որպես ակտիվ դերակատարներ կայուն և ներառական համայնքների ձևավորման գործում:
ՃՀՄ-ի նախագահը նշեց, որ այս տոնը, շնորհիվ նաև թանգարանների աշխատողների, վաղուց արդեն դարձել է լայն հանրության սիրելի տոներից մեկը. ‹‹Թանգարանների գիշեր›› ակցիան դրա վառ վկայությունն է. մշակութասեր հասարակությունը մինչև կեսգիշեր շրջում է Հանրապետության թանգարաններում, ծանոթանում է և իր ներկայությամբ ևս մեկ անգամ արժևորում է այն ամբողջ մշակութային հարստությունը, որ խնամքով պահպանվում է թանգարաններում և փոխանցվում սերնդից սերունդ:
Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությունը հետևողականորեն իր ուշադրության կենտրոնում է պահում ոլորտի բոլոր տոները և դրա ‹‹մեղավորներին››՝ յուրաքանչյուր տարի կազմակերպելով տոնական ընդունելություններ՝ լավագույն աշխատողներին գնահատելու, խրախուսելու, պարգևատրելու և մեծարելու նպատակով:
Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն. ՃՀՄ-ի պատվոգրով և դրամական պարգևներով պարգևատրվեցին Հանրապետության թանգարանների 11 աշխատողներ /2024թ. լավագույն աշխատողները/: Տոնի կապակցությամբ պարգևատրվողներին ողջունեց և շնորհավորանքի ջերմ խոսքեր ասաց  ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը:
Ամենամյա այս միջոցառումը շարունակվեց  հյուրասիրության սեղանների շուրջ ջերմ  և անմիջական զրույցներով…
 

Վերջին նորություններ

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության Ուղերձը Հանրապետության թանգարանների աշխատողներին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Շնորհավո′ր ձեր տոնը, թանգարանների սիրելի և թանկագին աշխատողներ: Այս դեպքում ձեզ վերաբերող թանկագին բառի մեջ ոչ մի  չափազանցություն չկա, քանի որ դուք…
12/06/2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մասնակցում է Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանին

Ժնևում անցկացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանը, որին մասնակցում են 187 անդամ երկրների պատվիրակ…
10/06/2026

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, հունիսի 4֊ին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը

Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի …
05/06/2026

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը. աշխատողների իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ ամբողջ աշխարհում

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը, որը ներկայացնում է աշխատողների հիմ…
02/06/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի շնորհավորական ուղերձը մայիսի 28ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։   Այս օրը մե…
28/05/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ