Սեպտեմբերի 1

Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ և ուսանողներ,

Սրտանց շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և Կրթության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 1-ը ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկն է, այլև նոր պատասխանատվությունների, մտահղացումների և հնարավորությունների սկիզբն է։ Այն նաև  հիշեցում է, որ կրթությունն ու գիտելիքը մշտապես հենարան են մեր երկրի կայուն զարգացման ու հասարակության առաջընթացի համար։

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան առանձնահատուկ կարևորում է կրթության ոլորտի աշխատողների անփոխարինելի դերը։ Ուսուցիչների, դասախոսների և կրթական համակարգի մյուս մասնագետների շնորհիվ նոր սերունդները ստանում են գիտելիք, ձևավորում արժեքներ և պատրաստվում են ապագայի առջև դրված մարտահրավերներին։

Մենք բարձր ենք գնահատում նրանց ամենօրյա պատասխանատու աշխատանքը, որ պահանջում է համբերություն, հետևողականություն և նվիրում։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք նաև աշակերտների և ուսանողների դերը․ նրանց հետաքրքրասիրությունը, ջանասիրությունն ու նպատակասլացությունը այն ուժն են, որով պայմանավորվում է մեր ապագան։

Թող նոր ուսումնական տարին յուրաքանչյուրի համար լինի արդյունավետության, նոր նախաձեռնությունների և մասնագիտական աճի ժամանակաշրջան։ Կրթության ոլորտում մեր բոլորի ջանքերը միտված են այն գաղափարին, որ գիտելիքը շարունակի մնալ հասարակության զարգացման ամենաազդեցիկ գործիքը։


Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիա

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ