Քննարկում զբաղվածության վրա համավարակի ազդեցության ուսումնասիրության արդյունքների շուրջ

Նոյեմբերի 24-ին Երևանի Holiday Inn հյուրանոցում տեղի ունեցավ  համավարակի ազդեցությունը ՀՀ-ում զբաղվածության վրա. արհմիությունների խնդիրը ոչ ֆորմալ տնտեսության աշխատողների արժանապատիվ աշխատանքի ապահովման ճանապարհին> ուսումասիրության արդյունքների շուրջ քննարկում: Ուսումնասիրությունը, որը կատարվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից Աշխատանքի միջազգային կազմակերպության  աջակցությամբ,  իրականացվել է  <Ոչ ֆորմալ զբաղվածությունը, ոչ ստանդարտ աշխատանքային  պայմանագրերը, ինքնազբաղվածությունը և պլատֆորմային  զբաղվածությունն  էապես  ներառող  Հայաստանի Հանրապետության  տնտեսության  ոլորտներում աշխատանքային  հարաբերությունների և պայմանների իրավական և գործնական միջավայրի վրա համաճարակի ազդեցության  վերլուծություն > ծրագրի  շրջանակներում: Հետազոտությունը կատարել է անկախ փորձագետ Ռուբեն Մարկոսյանը:
 Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը,  ՀԱՄԿ-ի  նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միության նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀԱՄԿ-ի երիտասարդական  խորհրդի նախագան ու անդամներ, <Համերաշխության կենտրոն> հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տետիան Սոլոդովնիկը, ծրագրի ղեկավար  Մարիամ Չիբուխչյանը:
 Քննարկմանը տեսակապով մասնակցում էին  նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության  Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի և արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության խմբի աշխատավորների գործունեության մասնագետ Գոչա Ալեքսանդրիան, ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը:
 Միջոցառումը վարում էր ՀԱՄԿ-ի Ուսումնակազմակերպչական  կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը:
 Ռուբեն Մարկոսյանն իր  ելույթում ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշեց, որ այդ ընթացքում դիտարկվել են սոցիալական գործընկերության և արհմիութենական շարժման  մարտահրավերները, ուսումնասիրվել են ոչ ֆորմալ զբաղվածության ֆորմալացման  հնարավորությունները, ներկայացվել է արդի պայմաններում լայն տարածում գտած առցանց աշխատանքային  հարթակների զբաղվածության էությունը, առանձնահատուկ շեշտադրվել են այդ  հարթակների աշխատողների արժանապատիվ աշխատանքի հիմնախնդիրները:
 Բանախոսը կարևորեց աշխատանքի և սոցիալական  հարցերի ազգային եռակողմ  հանձնաժողովի  քննարկման  համար մշակված առաջարկությունները, որոնց թվում են՝ սոցիալական  գործընկերության զարգացման, եռակողմ հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման, արհմիութենական շարժման զարգացման, անկայուն և ոչ ֆորմալ զբաղվածության  խնդիրների կանոնակարգման  վերաբերյալ,  ինչպես  նաև ՀԱՄԿ-ի քննարկմանը ներկայացվող  համապատասխան  խմբերի աշխատողների սոցիալական ապահովության և արհմիութենական ներկայացվածության  խթանման ռազմավարությունը: Այդ առումով Ռ.Մարկոսյանն առաջարկեց իրականացնել հանրային  իրազեկման արշավ:
 Ողջունելով քննարկման  մասնակիցներին Գոչա Ալեքսանդրիանն իր խոսքում նշեց հայաստանյան  արհմիությունների առջև առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի թե՛ արհմիության անդամների թվաքանակի աճին և թե՛ արհմիությունների  հզորացմանը:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ