Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ պահպանվող գնաճի բարձր մակարդակը բացասաբար է ազդում աշխատողների կենսամակարդակի վրա, քանի որ զգալիորեն նվազում են նրանց եկամուտները և ավելանում ծախսերը:
Գնաճն առաջին հերթին հարվածում է սոցիալապես անապահովներին, որոնց սպառողական զամբյուղի մեծ տեսակարար կշիռ ունեցող խումբը սննդամթերքն է:
ՀՀ վիճակագրական կոմիտեի 2021թ. տվյալների համաձայն (Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2022թ.) բնակչության սպառողական ծախսերի մեջ սննդի վրա կատարված ծախսերը կազմում են 47.1%, ծառայություններինը՝ 27.9%: Հետևաբար բնակչության եկամուտների հիմնական մասը ծախսվում է սննդի և ծառայությունների վրա, որոնց նկատմամբ էլ արձանագրվել է գնաճի բարձր մակարդակ:
2022թ. հունվար-դեկտեմբերին 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 8.6% գնաճ: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 13%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ՝ 10%-ով, մասնավորապես՝ հացը թանկացել է 14.3%-ով, ալյուրը՝ 7.6 %-ով, պանիրը և կաթնաշոռը՝ 19.4%-ով, կարագը՝ 4%-ով, մակարոնեղենը՝ 24.5%-ով, տավարի միսը՝ 25.3%-ով, միրգը՝ 10.9%-ով, բանջարեղենը՝ 2.1%-ով: Ձվի գինը 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 6.2%-ով, արևածաղկի բուսական յուղի գինը` 4.2%-ով:
Ծառայությունների գները 2022թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 7.2 % -ով:
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
7.1% |
6.5% |
7.4% |
8.4% |
9.0% |
10.3% |
9.3% |
9.1% |
9.9% |
9.5% |
8.8% |
8.3% |
2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ամենաբարձր սպառողական գների ինդեքսը գրանցվել է հունիսին՝ 10.3%:
Սպառողական ապրանքների և ծառայությունների գների աճը բերում է իրական աշխատավարձի չափի նվազման:
Հանրապետության տնտեսության 19 ոլորտներից 13-ում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետության 247989 դրամ կազմող միջին ամսական անվանական աշխատավարձից ցածր է:
Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների, 2022թ. նոյեմբեր
(ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. հունվար-նոյեմբերին»)
|
Ընդամենը, դրամ
|
%, 2022թ. / 2021թ
|
Ընդամենը |
247 989 |
122.6 |
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն |
146 019 |
109.6 |
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում |
447 927 |
103.4 |
Մշակող արդյունաբերություն |
196 935 |
112.5 |
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
241 356 |
105.7 |
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում |
182 311 |
104.7 |
Շինարարություն |
248 195 |
118.0 |
Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում |
171 137 |
114.7 |
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն |
248 329 |
115.5 |
Կացության և հանրային սննդի կազմակերպում |
126 876 |
118.9 |
Տեղեկատվություն և կապ |
816 535 |
144.2 |
որից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ |
988 630 |
138.5 |
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն |
704 094 |
169.9 |
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն |
165 983 |
114.1 |
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն |
255 151 |
133.3 |
որից՝ գիտական հետազոտություն- ներ և մշակումներ |
206 473 |
130.8 |
Վարչարարական և օժանդակ գործունեություն |
169 305 |
123.0 |
Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն |
324 699 |
113.1 |
Կրթություն |
136 205 |
106.6 |
Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում |
216 460 |
94.6 |
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ |
199 160 |
109.1 |
որից՝ մշակույթ և արվեստ |
139 624 |
105.7 |
Սպասարկման այլ ծառայություններ |
141 740 |
117.6 |
Միջին ամսական անվանական աշխատավարձի 22.6 % աճ է գրանցվել 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի նկատմամբ, մինչդեռ «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի չափի նվազում: Որոշ ոլորտներում միջին աշխատավարձի աճը ցածր է եղել հանրապետությունում գրանցված 8,8% գնաճի մակարդակից, հետևաբար այդ ոլորտներում իրական աշխատավարձը նվազել է (Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում, Կրթություն, Մշակույթ և արվեստ):
Ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Գեղարքունիքի մարզում, որը 2022թ. III եռամսյակի դրությամբ կազմել է 128663 դրամ:
Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 276580 դրամ:
Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 271 443 դրամ:
Աշխատավարձերի բարձրացումը հանրապետությունում չի նպաստում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և աղքատության մակարդակի կրճատմանը, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես սննդամթերքի պարագայում,գնաճը շատ ավելի բարձր է քան միջին աշխատավարձի աճը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2020թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27%, որը 2019թ. համեմատ ավելացել է 0.6 տոկոսով, իսկ 2021թ.-ին կազմել է 26.5%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.5 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.5%՝ 2020թ.-ի համեմատ արձանագրելով 0.7%-ի աճ:
Երևանում աղքատության մակարդակը գնահատվել է 15.9 %, իսկ գյուղական բնակավայրերում՝ 33.0%:
Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 49.1%, իսկ ամենացածր աղքատության մակարդակը ՝ Սյունիքի մարզում 2.8%:
Աղքատների շրջանում կան նաև աշխատող աղքատներ, ովքեր անգամ աշխատանք ունենալով չեն կարողանում ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամների նվազագույն պահանջմունքները:
Աղքատության մակարդակ
|
Աղքատ% |
Ծայրահեղ աղքատ% |
2017թ. |
25.7 |
1.4 |
2018թ. |
23.5 |
1.0 |
2019թ. |
26.4 |
1.4 |
2020թ. |
27.0 |
0.7 |
2021թ. |
26.5 |
1.5 |
Աղքատության մակարդակի կրճատման, նվազագույն և միջին աշխատավարձերի միջև հարաբերակցության նվազեցման, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով, Հայաստանի Հանրապետությունում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայն 2023թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվել է 75000 դրամ՝ 68000 դրամի փոխարեն:
Նվազագույն աշխատավարձի չափի բարձացումը ողջունելի է, սակայն իրականում գնաճի բարձր մակարդակի դեպքում տեղի է ունենում նվազագույն աշխատավարձի գնողունակության անկում։
Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ուսումնասիրված 99 երկրներից 58-ում (Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Իռլանդիա, Ֆինլանդիա, Ճապոնիա և այլն) նվազագույն աշխատավարձ սահմանելիս հաշվի է առնվում գնաճը և կյանքի արժեքը:
Հայաստանի Հանրապետությունում բացակայում է «կյանքի արժեք» հասկացությունը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022թ. հունվար-սեպտեմբերին» տեղեկատվական զեկույցի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2022թ. III եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 76 459.2 դրամ, որը նվազագույն աշխատավարձի չափից բարձր է:
Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2022թ. III եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 58 586.7 դրամ:
Երկու մեթոդաբանություններով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղները ոչ մի իրավական ակտով հաստատված չեն:
Աղքատության մակարդակի կրճատման, աշխատողների և նրանց ընտանիքների կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև երկրում արժանապատիվ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է ընդունել աշխատավարձի ինդեքսավորման կարգ, ինչը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածով (ընդունվել է 2004թ.):