ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողովի այցը Հրազդան խոշորացված համայնք

 2022թ. օգոստոսի 14-ին ՀԱՄԿ-ի և «Solidarity Center» («Համերաշխության կենտրոն») հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողովի անդամները, «Իրազեկում և փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում այցելեցին Հրազդան խոշորացված համայնք՝ տեղի երիտասարդների հետ հանդիպման նպատակով (2022 թ. Հրազդան քաղաքը ՀՀ-ում հռչակվել է տարվա երիտասարդ քաղաք): 
ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողովի անդամները Հրազդանի խոշորացված համայնքում հանդիպեցին տարբեր նախասիրություններ ունեցող ուսանողների և աշխատող երիտասարդների հետ։ Հրազդանի Շ. Ազնավուրի անվան այգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երիտասարդ արհմիութենականները Հրազդանի Ինֆո տան ուսանողներին և երիտասարդներին մանրամասնորեն ներկայացրին արհմիությունների գործունեությունը և նպատակները, կիսվեցին իրենց արհմիութենական փորձով և այդ ամենը երիտասարդների մոտ ամրապնդելու համար կազմակերպեցին արհմիության վերաբերյալ խաղ։ 
Հանդիպման ժամանակ նաև տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում երիտասարդ արհմիութենականները պատասխանեցին Հրազդանի Ինֆո տան երիտասարդներին հուզող հարցերին:

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ