Տեղեկույթ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից ‹‹Թատրոնի միջազգային օր›› մասնագիտական տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության մասին, 10.04.2024թ.

 Ս/թ. ապրիլի 10-ին ՀԱՄԿ-ի շենքի թ. 808 դահլիճում տեղի ունեցավ Մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությանն անդամակցող թատրոնների ոչ ստեղծագործական անձնակազմերի 2023թ. լավագույն աշխատողների ընդունելություն: Միջոցառմանը մասնակցում էին պատվոգրի արժանացած արհմիության 13 անդամներից 11-ը: Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի 2 լավագույն աշխատողների պարգևատրման միջոցառումը գործկոմի որոշմամբ թույլատրվել էր անցկացնել տեղում Վանաձորի մշակույթի աշխատողների տարածքային կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով ճանապարհի հեռավորության հետ կապված դժվարությունները:
 Միջոցառմանը մասնակցում էին նաև ՃՀՄ-ի գործկոմի անդամներ, թատրոնների արհկոմների նախագահներ. հրավիրված էին և մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Է. Մանասերյանը և նախագահի տեղակալ Տ. Նազարեթյանը:
 Միջոցառումը բացեց ՃՀՄ-ի նախագահ Է. Սիմոնյանը: Նա ողջունեց և շնորհավորեց ներկաներին ‹‹Թատրոնի միջազգային օր›› մասնագիտական տոնի առթիվ, հակիրճ անդրադարձ կատարեց այդ տոնի ստեղծման պատմությանը: Նշեց, որ մարտի 27-ը ‹‹Թատրոնի միջազգային օր›› հռչակելու որոշումը կայացվել է 1961 թ. Վիեննայում ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի  9-րդ կոնգրեսի պատվիրակների կողմից: Սակայն առաջին անգամ այն նշվել է 1962թ. Ֆրանսիայում, որից հետո՝ մինչ օրս, շարունակվում է նշվել աշխարհի շատ երկրներում:
 Նշվեց, որ այս տոնի կապակցությամբ ՃՀՄ-ում կազմակերպվող ամենամյա միջոցառումների նպատակը թատրոնների ոչ ստեղծագործական անձնակազմերի համար մարտի 27-ը իսկական տոնի վերածելն է, նրանց մշտական ուշադրության կենտրոնում պահելը, քանի որ, ինչպես թատերական աշխարհի մեծերն են նկատել, թատրոնում երկրորդական , անկարևոր աշխատանքներ չկան. թատրոնն ամբողջական օրգանիզմ է, և նրա աշխատանքի հաջողությունը ապահովվում է բոլոր աշխատողների նվիրական ջանքերի շնորհիվ միայն, և ինչպես Ստանիսլավսկին է ասել ժամանակին. /դեռևս 1933 թ./, թատրոնը սկսվում է հանդիսատեսի առջև դուռը բացելու պահից, որն էլ հետագայում վերածվեց ‹‹Թատրոնը սկսվում է կախիչներից›› հայտնի ասույթին:
Ներկաներին ողջույնի խոսք ասացին և տոնի առթիվ շնորհավորեցին նաև ՀԱՄԿ-ի նախագահ Է. Մանասերյանը և նախագահի տեղակալ Տ. Նազարեթյանը:
 Թատրոնների 2023թ. լավագույն աշխատողները պարգևատրվեցին ՃՀՄ-ի պատվոգրով և տոնական նվերներով:
 Միջոցառումն անցավ ջերմ և համերաշխ մթնոլորտում:
 

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ