Հեռավար եղանակով աշխատելու հնարավորությունն արդեն թույլատրվում է օրենքով

2023 թվականի նոյեմբերի 25-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է հեռավար աշխատանքի կազմակերպելու ավելի հստակ և ճկուն ընթացակարգեր: 
Եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով, ապա աշխատողի և գործատուի փոխադարձ գրավոր համաձայնությամբ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները կարող է կատարել  առանց աշխատանքի վայր ներկայանալու:
Հեռավար եղանակով աշխատանք կատարելիս աշխատողը պարտավոր է պատշաճ կատարել աշխատանքային պարտականությունները և փոխադարձ համաձայնեցված եղանակով ապահովել իր հասանելիությունը գործատուի համար: Այս պահանջի չկատարումը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում:
Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումները, նյութերը կամ դրանք ձեռք բերելու հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ հարցերը որոշվում են կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին կարգապահական կանոններով կամ կողմերի գրավոր համաձայնությամբ:
Անհրաժեշտ է նշել, որ հեռավար աշխատանքի դեպքում գործատուի վրա չեն տարածվում աշխատողների առողջության և անվտանգության պահպանման նորմերի պահանջները, բացառությամբ անհատական պաշտպանության միջոցներով աշխատողներին ապահովելու պահանջների:

Եթե գտնում եք, որ Ձեր աշխատանքային իրավունքները խախտվել են, կարող եք զանգահարել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժին՝ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար (Հեռ.՝ +374 10 58 21 49):

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ