Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի դեկտեմբերի 1-ից

 Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, որոնց համաձայն՝ եթե աշխատողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա  տվյալ աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը որոշում է գործատուն: Ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունվում է առանց աշխատողի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության:
 ՀՀ աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներով ամրագրվել է, որ աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է սահմանված ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը:
 Վերը նշված կարգավորումները չեն տարածվում մինչև դրանց ուժի մեջ մտնելը կուտակված ամենամյա արձակուրդների վրա: 
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատողների չօգտագործված արձակուրդների վրա նշված նոր կարգավորումները չեն տարածվում, և մինչ այդ կուտակված արձակուրդներն ամբողջությամբ սպառելու պարտավորություն կողմերը չեն կրում:

Եթե գտնում եք, որ Ձեր աշխատանքային իրավունքները խախտվել են, կարող եք զանգահարել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժին՝ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար (Հեռ.՝ +374 10 58 21 49):
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ