Տեղեկատվություն

Ս./թ. հոկտեմբերի 7-ին ՛՛Գրադարանավարի օր՛՛ մասնագիտական տոնի կապակցությամբ Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի պատվոգրով պարգևատրվեցին ՃՀՄ-ին անդամակցող գրադարանների թվով 9-ը լավագույն աշխատողներ: Պարգևատրումների մի մասը կատարվեց տեղերում՝ տարածքային կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ, իսկ հոկտեմբերի 11-ին ավանդության համաձայն, ՃՀՄ-ում կազմակերպված ընդունելության ժամանակ ՃՀՄ-ի պատվոգրով և դրամական պարգևի արժանացան Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և Գրադարանագիտության բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Ղազինյանը, անձեռնմխելի գրականության բաժնի հնատիպ գրականության ենթաբաժնի վարիչ Ռուզաննա Եգորյանը, գլխավոր գրապահոցի 1-ին կարգի գրադարանավար Կարինե Եղոյանը: 
Միջոցառումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում և արժանացավ բազմաթիվ դրական արձագանքների Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների կողմից:

Վերջին նորություններ

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հաշվի առնելով միության անդամների առաջարկություններն ու ցանկությունները, օգտվելով Հայաստանի Տուրիզմի զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությունից, ՃՀՄ նախ…
05/07/2025

Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ մեր պետության իրավական հիմքի օրը։

Սահմանադրությունը ոչ միայն օրենքների ժողովածու է, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պահապանի հենարանը։ Իրավունք ապրելու, աշխատելու, արժանապատվորեն վ…
05/07/2025

ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը հյուրընկալեց ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսին

Քննարկվեցին գործադուլի իրավունքի իրացման, առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններին վերաբերող օրենսդրության բացերը, ԱՄԿ 135, 122 և 81 Կոնվենցիաները, ինչպես նաև Հ…
21/06/2025
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ