2022թ․ մայիսի 9-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի Թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 6-րդ համագումարը։
Հաշվետու զեկուցումներով հանդես եկան ՃՀՄ նախագահ Սրապիոն Առաքելյանը՝ 26/11/2016թ․ մինչև 01/03/2022թ․ ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերաբերյալ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Վարդուշ Գևորգյանը՝ 2016-2022թթ․ ՃՀՄ ֆինանսատնտեասկան գործունեության մասին և մանդատային հանձնաժողովի նախսագահ Նարինե Ոսկանյանը՝ համապատասխան զեկույցով։
Համագումարը հաստատեց նախապատրաստող հանձնաժողովի կողմից ներկայացված աշխատանքային մարմինները՝ նախագահության, քարտուղարության, ձայները հաշվող հանձնաժողովի, խմբագրական հանձնաժողովի և մանդատային հանձնաժողովի կազմերը։
Ելույթներ ունեցան.
1․ Գյումրիի «Նելլի» ՍՊԸ գլխավոր հաշվապահ Կարինե Գրիգորյանը
2․ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ արհկոմի նախագահ Նելլի Չուխաջյանը
3․ «Սաթենկար» ՍՊԸ արհկոմի նախագահ Աննի Ավետիսյանը
4․ Գյումրիի «Արշալույս» ԲԲԸ տնօրենի օգնական Լիանա Պետրոսյանը
5․ «ՍԱՍՏԵՔՍ» ՍՊԸ-ի արհկոմի նախագահ Լալա Թորոսյանը
6․ Հայաստանում Տուրիզմի զարգացման հիմնադրամի գլխավոր հաշվապահ Անիչկա Խաչատրյանը
7․ Գյումրիի «Արթենիա» ՍՊԸ վարպետ Գեղամ Զառաֆյանը
8․ ՀԱՄԿ ներկայացուցիչը, ՀԱՄԿ կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը
Համագումարը ՃՀՄ խորհրդի և նախագահության՝ 2016/12-2022/3թթ․ ժամանակաշրջանի կատարած աշխատանքները գնահատեց բավարար։ Հաստատվեցին նաև վերաստուգիչ և մանդատային հանձնաժողովների հաշվետու զեկույցները։
ՃՀՄ նախագահ միաձայն վերընտրվեց Սրապիոն Առաքելյանը: Վերաստուգիչ հանձնաժողովի կազմում ընտրվեցին Վարդուշ Գևորգյանը, Վիկտորիա Հարությունյանը և Անիչկա Խաչատրյանը։
Տեղի ունեցավ վերաստուգիչ հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում նախագահ վերընտրվեց Վարդուշ Գևորգյանը։
Համագումարի ընթացքում ընտրվեցին ՃՀՄ խորհրդի կազմը՝ բաղկացած 13 հոգուց, և ՃՀՄ նախագահության կազմը՝ բաղկացած 7 հոգուց։
Խորհրդի կազմում առաջադրվեցին․
1. Սրապիոն Առաքելյանը՝ ՃՀՄ նախագահ
2. Արաքսի Ավագյանը՝ ՃՀՄ նախագահի տեղակալ-հաշվապահ
3. Լալա Թորոսյանը՝ «ՍԱՍՏԵՔՍ» ՍՊԸ-ի արհկոմի նախագահ
4. Նելլի Չուխաջյանը՝ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ արհկոմի նախագահ
5. Աննի Ավետիսյանը՝ «Սաթենկար» ՍՊԸ արհկոմի նախագահ
6. Նարինե Ոսկանյանը՝ «Արշալույս» ԲԲԸ արհկոմի նախագահ
7. Արևհատ Նալբանդյանը՝ «Նուբարաշենի Տրիկոտաժ» ԲԲԸ արհկոմի նախագահ
8. Հարություն Կիրակոսյանը՝ Գյումրիի «Արթենիա» ՍՊԸ տնօրեն
9. Կարինե Գրիգորյանը՝ Գյումրիի «Նելլի» ՍՊԸ գլխավոր հաշվապահ
10. Հասմիկ Սարգսյանը՝ Հայաստանում Տուրիզմի զարգացման հիմնադրամի արհկոմի նախագահ
11. Սեդա Բալոյանը՝ «Անուշ-ՏԱՄ» ՍՊԸ արհկոմի նախագահ
12. Էրեն Բարսեղյան՝ Վանաձորի «Բազում» կարի կոպերատիվի արհկոմի նախագահ
13. Ալեքսան Գյուլբեկյանը՝ «Գյուլբեկյան» ՍՊԸ տնօրեն
Համաձայն ՃՀՄ կանոնադրության՝ նախագահի առաջարկությամբ ՃՀՄ նախագահի տեղակալ առաջադրվեց հաշվապահ Արաքսյա Ավագյանը՝ՃՀՄ նախագահի տեղակալ-հաշվապահ պաշտոնում:
Խորհրդի որոշմամբ ընտրվեց նախագահության հետևյալ կազմը․
1. Սրապիոն Առաքելյան՝ ՃՀՄ նախագահ
2. Արաքսի Ավագյան՝ ՃՀՄ նախագահի տեղակալ-հաշվապահ
3. Լալա Թորոսյան՝ «ՍԱՍՏԵՔՍ» ՍՊԸ-ի արհկոմի նախագահ
4. Նելլի Չուխաջյան՝ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ արհկոմի նախագահ
5. Աննի Ավետիսյան՝ «Սաթենկար» ՍՊԸ արհկոմի նախագահ
6. Նարինե Ոսկանյան՝ «Արշալույս» ԲԲԸ արհկոմի նախագահ
7. Հասմիկ Սարգսյան՝ Հայաստանում Տուրիզմի զարգացման հիմնադրամի արհկոմի նախագահ
Համագումարի ընթացքում հաստատվեց նաև ՃՀՄ 2022-2026թթ․ գործունեության ծրագիրը և ներկայացված որոշման նախագիծը։ Խորհրդի նորընտիր նախագահությանը հանձնարարվեց արհկոմների հետ համատեղ անվերապահորեն իրականացնել գործունեության ծրագիրն ու ՀԱՄԿ-ի 2022թ. միջոցառումների պլանը: Խմբագրական հանձնաժողովին հանձնարարվեց հաշվետու զեկուցման և ելույթների բովանդակության հիման վրա կազմել ծրագիր և ուղարկել կազմակերպություններին՝ որպես առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիր։
Ս․ Առաքելյանը շնորհավորեց պատգամավորներին՝ համագումարը հաջող անցկացնելու կամապցությամբ՝ մաղթելով առողջություն և անխափան աշխատանք։ Տեղի ունեցավ նաև պարգևատրում կատարած բարեխիղճ արտադրական արհմիութենական աշխատանքի համար։
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվեցին․
1․ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ արհկոմի նախագահ Նելլի Չուխաջյանը
2․ «ՍԱՍՏԵՔՍ» ՍՊԸ-ի արհկոմի նախագահ Լալա Թորոսյանը
3․ «Արշալույս» ԲԲԸ արհկոմի նախագահ Նարինե Ոսկանյանը
4․ ՃՀՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Վարդուշ Գևորգյանը
5․ «Սաթենկար» ՍՊԸ արհկոմի նախագահ Աննի Ավետիսյանը
ՃՀՄ-ի պատվոգրով պարգևատրվեցին․
1․ Հայաստանի Տուրիզմի զարգացման հիմնադրամի գլխավոր հաշվապահ Անիչկա Խաչատրյանը
2․ «Արշալույս» ԲԲԸ տնօրենի օգնական Լիանա Պետրոսյանը
Համագումարի հանձնարարությամբ՝ Սրապիոն Առաքելյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքեց պատգամավոր, համագումարի նախագահության անդամ Նելլի Չուխաջյանը։
Պարգևատրումները կատարեցին ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը և Թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նորընտիր նախագահ Սրապիոն Առաքելյանը։