‹‹Սոլիդարիթի սենթր››-ի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնական կենտրոնի հետ համատեղ Հայաստանի սպասարկման ոլորտի, սննդի և ձկնարդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միությունը 2021թ. նոյեմբերի 5-7-ը կազմակերպել էր ինտերակտիվ սեմինար ՃՀՄ արհմիութենականների համար ‹‹Արհմիության անդամակցության մոտիվացիայի բարձրացումը›› թեմայով: Սեմինարի ընթացքում մասնակիցները համապարփակ գիտելիքներ և տեղեկատվություն ստացան արհմիությունների և ներկայումս դրանց գործունեության վերաբերյալ: Մասնակիցները վեր հանեցին առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես կազմակերպության, այնպես էլ ճյուղային մակարդակում, նաև առաջարկվեցին հնարավոր հաղթահարման ուղիներ:
Ամփոփելով սեմինարը՝ մասնակիցները կարևորեցին նմանատիպ հանդիպումները, և դրանց միջոցով արհմիությանը անդամակցելու մոտիվացիայի բարձրացումը: