Երևան, 20.09.2021

Կայքի հին տարբերակը

Կնքվեց Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագիր

 

 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, երեք տարի գործողության ժամկետով, ստորագրեցին Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագիր:

 Սույն պայմանագրով նախանշված ուղղություններով սոցիալական գործընկերների միջև համագործակցությունը կնպաստի սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների օրենսդրական կարգավորումներում հնարավորինս փոխհամաձայնեցված և համակողմանի քննարկված լուծումներ ունենալուն: