Երևան, 25.06.2021

Կայքի հին տարբերակը

ՈՒՂԵՐՁ

Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

 

   Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան 2008 թվականից հոկտեմբերի 7-ը հռչակել է Արժանապատիվ աշխատանքի միջազգային օր և նշում է, որ ցանկացած երկրի կայուն զարգացումը, տնտեսական աճը հնարավոր չէ առանց արժանապատիվ աշխատանքի ապահովման:

   Հոկտեմբերի 7-ին` Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է գալիս արժանապատիվ աշխատանքի ապահովման պահանջով, քանի որ այսօր յուրաքանչյուր աշխատողի երազանքն է ունենալ ապահով, արժանապատիվ աշխատանք և դրան համապատասխան աշխատավարձ:

Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է ոչ միայն բնակչության զբաղվածություն, այլև աշխատանքային արդար վարձատրություն, որոնք էլ հանդիսանում են թե Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի և թե Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը:

   Ուստի ՀԱՄԿ-ը կոչ է անում անդամ կազմակերպություններին հետևողականորեն բարձրացնել արհմիութենական կազմակերպությունների դերը, ինչպես նաև արհմիությունների շարքերն ընդլայնել երիտասարդներով:

   ՀԱՄԿ-ը համոզված է, որ արհմիությունների համերաշխ գործունեությունը կխթանի արհմիութենական շարժման առաջընթացին և հանրության շրջանում նրա դերի, աշխատողների արժանավայել կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովմանը:

   ՀԱՄԿ-ը միաժամանակ լիահույս է, որ արհմիության անդամները ունենալով երաշխավորված աշխատանք, կդրսևորի բավարար ճկունություն` աշխատաշուկայում իր գիտելիքն ու կարողությունն անկաշկանդ իրականացնելու համար:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ