Երևան, 23.01.2022

Կայքի հին տարբերակը

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ 

 

 

 Հարգելի գործընկերներ, արհմիության անդամներ

 Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, բոլորին մաղթում ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու ներշնչանք՝ լավ ու բարի ձեռնարկումների համար։
 Յուրաքանչյուր նոր տարվա մուտքը ուրախության աննախադեպ հրավառության է վերածվում: Թող բարով գա 2022 թվականը, ուրախ ու վստահորեն մտնի յուրաքանչյուր տուն, իր հետ բերի խինդ ու երջանկություն, ապահովություն ու խաղաղություն, եռանդ ու հոգու ջերմություն, նախ հայ զինվորին՝ խաղաղ երկինք ու բարի վերադարձ հարազատ օջախ, աշխատողին՝ բեղմնավոր աշխատանք ու արժանապատիվ աշխատավարձ, տարեցներին՝ առողջ ու անհոգ ծերություն, երեխաներին՝ ուրախ մանկություն պայծառ ապագայի հեռանկարով, երիտասարդներին՝ երկրին տեր կանգնելու պատրաստակամություն:
 Ի սրտե մաղթում եմ, որ 2022 թվականը դառնա երկրի լիիրավ քաղաքացու, պետության տնտեսական զարգացման ու բարգավաճման տարի, որի ուղեցույցը պետք է լինի ջանադիր, հետևողական ու արհեստավարժ աշխատանքը:
 Կրկին շնորհավորում եմ բոլորի Ամանորը, մաղթում առողջություն, երջանիկ կյանք և աշխատանքային նորանոր հաջողություններ:

 Հայաստանի արհմիությունների
 կոնֆեդերացիայի նախագահ                                   ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ